o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանին և ուժերի շփման գծում տիրող իրավիճակի մասին

03.05.2019 14:18 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանին և ուժերի շփման գծում տիրող իրավիճակի մասին

Մայիսի 2-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: 

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին իր մտահոգություններն է հայտնել վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ, որի արդյունքում վիրավորվել է հայ զինծառայող:

Այն ամենն, ինչ պետք է իմանալ ներկայիս վարչապետի արտաքին քաղաքական բագաժի մասին. Արմեն Աշոտյան

Դեսպան Կասպրշիկը ՀՀ պաշտպանության նախարարին է  ներկայացրել բանակցային գործընթացում առաջիկա օրակարգային խնդիրները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА