ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նազենի Ղարիբյանը հիմա էլ ընդդեմ կինոյի

03.05.2019 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ
Նազենի Ղարիբյանը հիմա էլ ընդդեմ կինոյի

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երեկ գումարել էր հերթական նիստը, որտեղ հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ եւ ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻ հեղինակած «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում էր օրենքը լրացնել նոր հոդվածով եւ ապրիլի 16-ը սահմանել` որպես Հայ կինոյի օր: Նախատեսվում է, որ տոնական օրը կլինի աշխատանքային: Ապրիլի 16-ն ընտրված է, քանի որ, ինչպես նշեց համահեղինակ Ն. Զոհրաբյանը, 1923 թվականի այդ օրն է հիմնադրվել «Պետկինոն», որը հետագայում՝ 1966 թվականին, վերանվանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի: Ն. Զոհրաբյանը փաստեց, որ թեեւ ապրիլի 16-ը որպես տոն նշված չէ հայկական տոնացույցում, այնուամենայնիվ, հենց այդ օրն է Հայաստանի Ազգային կինոակադեմիան անցկացնում հայ կինոյի միակ` «Անահիտ» մրցանակաբաշխությունը եւ բազմաթիվ այլ միջոցառումներ` ուղղված հայկական կինոյի հանրայնացմանը: Սակայն նախագծին բացասական եզրակացություն ներկայացրեց ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԸ: Ինչեւէ, ի հեճուկս Ն. Ղարիբյանի, քվեարկության արդյունքում նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կառաջարկվի ընդգրկելու ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ․ Նաիրա Զոհրաբյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА