ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արմմոնոն» ներկայանում է նոր ոճով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

30.04.2019 21:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Արմմոնոն» ներկայանում է նոր ոճով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօրվանից մինչեւ մայիսի 4-ը Երևանում կանցկացվի «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 17-րդ փառատոնը, որին մասնակցելու համար այս տարի հայաստան են ժամանել Ֆրանսիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Իսրայելից, Ալբանիայից, Ռուսաստանից և Վրաստանից: Փառատոնի շրջանակում կցուցադրվի 22 մոնոներկայացում:

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՉՄԵԿՆԵՑԻՆ ԲԱՔՈՒ

«Արմմոնո-2019» փառատոնի մեկնարկը տրվեց Ռուսաստանի դաշնությունից ժամանած դերասան, բեմադրիչ Անտոն Մոզգալյովի «Ֆաուստ. Ծես» մոնոներկայացումով:

Փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆՆ այսօր կայացած ասուլիսում տեղեկացրեց, որ ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոօպերա և այլն: Փառատոնի հիմնական ծրագրից բացի կցուցադրվեն ներկայացումներ նվիրված Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Լավագույն ներկայացումներից են՝ Յակով Շապիրոյի /Իսրայել/ «Եկեք, ծիծաղեք և երգեք Յակով Շապիրոյի հետ», Մենտոր Զիմբարայայի /Ալբանիա/ «Ամոկ» և «De Soleil» թատրոնի դերասան Արման Սարիբեկյանի /Ֆրանսիա/ «ՆիժինսկիԿապույտ Աստվածը»։

Փառատոնին մասնակցում են 3 մարզային թատրոններ` էջմիածնից, Գորիսից և Աբովյանից։ Փառատոնի շրջանակում 3 մոնոներկայացում կցուցադրվի Աբովյանի դրամատիկական թատրոնում։

«Ծրագիրը բավականին լայնածավալ է: Փառատոնի հիմնական ծրագրերից են «Արմմոնո-դեբյուտը», «Արմմոնո-օպերան»,- ասաց փառատոնի տնօրենն ու մեծ ոգեւորությամբ եղեկացրեց, որ «Արմմոնոն» այս տարի կներկայանան  նոր ոճով, ըստ որի հենց ներկայացման ընթացքում, թե՛ հանդիսատեսը, թե՛ դերակատարը կծանոթանան պիեսի հետ, այսինքն` դերակատարը նույնպես ծանոթ չէ պիեսին»,- ընդգծեց Մ Մխիթարյանը:

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ՈՐՈՇԵԼ Է ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՖԻԼՄ ՑՈՒՑԱԴՐԵԼ»

Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ ՆԱԻՐԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ խոսքով` փառատոնը տարեցտարի  զարգացում է ապրում.  «Ներկայացումներ են ցուցադրվում ոչ միայն Երևանում, այլև մարզերում` Գորիսում, Կապանում: Նախորդ  տարի ներկայացում է ցուցադրվել նաև Արցախում: Սա շատ կարևոր է մշակութային դաշտի առողջ մրցակցության ձևավորման համար ու էական է թե՛ սկսնակ, թե՛ արհեստավարժ  ստեղծագործողների համար»:

Ի՞ՆՉ ԾԵՍՈՎ Է ԱՄՈՒՍՆԱՑԵԼ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐՈՒՄ

Ռուսաստանից  ժամանած դերասան, բեմադրիչ ԱՆՏՈՆ ՄՈԶԳԱԼՅՈՎԸ, ով ի դեպ, առաջին անգամ էր Հայաստանում, շատ հուզված էր եւ պատմում էր իր բեմադրության մասին. «Այն ռուսական հոգեբանական դրամատիկական թատրոնի և ֆիզիկական եվրոպական դասական թատրոնի համադրություն է`ժեստերի, պլաստիկ շարժումների, հայացքի, խոսքի միջոցով պատմում եմ Ֆաուստի պատմությունը»:

Հենրիխ Մխիթարյանի և Բեթթի Վարդանյանի հարսանիքի ամենահետաքրքիր կադրերը

Նշենք նաեւ, որ փառատոնին ներկա կլինեն միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ։

ՄԱՐԻԱՄ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ

Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյությում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА