o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

26.04.2019 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք, թե ինչպիսի ջանասիրությամբ կուսակցությունն ու կառավարությունը ժխտում էին այն լուրերը, թե Նիկոլը խիստ ջղայնացած է ԷԴՎԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ վրա, եւ պատրաստվում էր նրան պաշտոնանկ անել, սակայն դրությունը փրկել էր Արարատ Միրզոյանը: Եվ ահա այդ զարմանալի հերքումները հերքվում են հենց ռեալ կյանքի կողմից` համենայնդեպս, Նիկոլն իր աչքից հեռու է ուղարկում դիջեյ Էդոյին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով եւ հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման N 1 հավելվածի 16-րդ կետը` 1. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը` 2019 թվականի մայիսի 2-13-ը ներառյալ: 2. Էդուարդ Աղաջանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վարչապետի աշխատակազմի ղեկավարին կփոխարինի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը»:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ինքը` մեր սիրասուն վոժդը ինչ-ինչ հույսեր է տածում ԲԱՔՎԻ խոհեմության վերաբերյալ եւ զարմանալիորեն այսպիսի բան է հրամցնում արդեն ոչ միայն հայ, այլ նաեւ ռուս ընթերցողին. «Մենք պետք է նախապատրաստենք մեր հասարակություններին խաղաղություն, ոչ թե պատերազմի: Ես չեմ հոգնի կրկնել, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի հայ ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու Ադրբեջանի ժողովրդի համար: Ցավոք, ադրբեջանական կողմից մենք նման հայտարարություն դեռեւս չենք լսել: Երբ Բաքվում կհայտարարեն, որ խնդրի լուծումը պետք  ընդունելի լինի ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայ ժողովրդի համար, ապա կարելի կլինի խոսել բանակցային գործընթացում առաջխաղացման մասին»:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ հիմա, սիրելի ընթերցողներ, նախապատրաստեք թաշկինակները, քանզի զարմանքից եւ հուզմունքից արտասվելու եք: Կոռուպցիայի մեջ մեղադրվող ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ սրտաճմլիկ ուղերձով դիմել է ՊՎԾ աշխատակազմին. «Գիտեմ, որ դժվարին ժամանակաշրջան է, ու անհանգստացած եք կառույցի ու իմ անվան հետ կապված այս անցանկալի քրեական գործով: Սակայն խնդրանքս է` երբեք չվարանեք, մի վայրկյան անգամ չմտածեք, որ ձեր արած գործն իզուր է, չմոռանաք, որ նաեւ ՊՎԾ-ի աշխատանքների արդյունավետությունից է կախված Նոր Հայաստանի հիմքերի ամրապնդումը»: Իսկ այնուհետ նա շարունակում է. «Հարգելիներս, կարճ ժամանակ անց հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ, եւ ես, հավանաբար, նորից կմիանամ պայքարի այս ճամփին: Սակայն ինձ հետ, թե առանց ինձ, մնացեք ձեր գործի նվիրյալը...»: Զարմանալի է, սա ի՞նչ է` իռացիոնալ ինքնավստահությո՞ւն, թե՞ սորոսական լկտիություն: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է Դավիթ Սանասարյանին հուշել, որ բոլորին սիրելը (ինչը նա հիշատակում է իր ամեն մի գրառման մեջ) շառ է, որը տանում է դեպի ԱԱԾ-ի նկուղները: Եվ գումարած դրան` Սանասարյանը նաեւ օգտվում է այն առիթից, որ Միհրան Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել եւ ամբողջ մաղձը թափում է նրա գլխին. «Ամեն մի հանցագործի ու փսլնքոտի գեներալ են տվել, դրա պատճառով է, որ այս օրերին այլ երկրներում մեզ խայտառակ են անում: Սպայական լուրջ մշակույթ ունեցող երկրներում պատիվ ունեցող գեներալը կտտանքների ենթարկվելու գնով էլ ապաստան չի խնդրում այլ երկրից, հանձնվում է իր երկրին, որ ուսադիրների ինստիտուտի պատն անսասան մնա: Չնայած պատիվն իրենց համար խորթ հասկացողություն է»: Բայց արդյո՞ք նա կհամարձակվեր այդպես վատաբանել Պողոսյանին, եթե վերջինս Երեւանում գտնվեր` խիստ կասկածում ենք...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА