o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինը եւ Ցզինպին նվերներ են փոխանակել

26.04.2019 12:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտինը եւ Ցզինպին նվերներ են փոխանակել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն այսօր կայացած բանակցությունների արդյունքում նվերներ են փոխանակել:

Երկու պետությունների ղեկավարների աշխատանքային նախաճաշի ավարտից հետո Պուտինն իր գործընկերոջը նվիրել է «ռուս-չինական համագործակցություն» պաստառը, որը 1956 թվականին ստեղծել է նկարիչ Իսահակ Գրինշտեյնը: Պաստառի վրա պատկերված են երկու երկրների աշխատողները, որոնք ողջունում են միմյանց։  Նրանք կանգնած են ԽՍՀՄ-ի եւ Չինաստանի քարտեզի ֆոնին, որի վրա նշված եւ միացված են Մոսկվա, Ալմա Աթա,  Պեկին եւ Լանցզոու քաղաքները միացնող երկաթուղին: Պաստառը նվիրված է Տրանսիբի Մոսկվա-Ուլան-Բատոր-Պեկին տեղամասի բացմանը (1956 թվականի հունվարի 1) եւ Մոսկվայում «Պեկին» հյուրանոցի շահագործման հանձնմանը:

Թրամփը չի բացառել, որ Պուտինը կհրավիրվի G7-ի հաջորդ գագաթնաժողովին

Իր հերթին Սի Ցզինպինը Ռուսաստանի նախագահին նվիրել է Պեկինի «Բարեկամություն» հյուրանոցի ճաշասպասքը. բաժակ, ափսե, ձողիկներ եւ գդալ, որոնց վրա փորագրված է Հին Չինաստանի գեղեցկուհիների կերպարները եւ մագնոլիայի ծաղիկները: Բացի այդ, Պուտինը ՉԺՀ-ի նախագահից ստացել է «լեգենդար ձիարշավորդը Մետաքսի մեծ ուղու վրա» արձանիկի կերամիկական պատճենը, որի բնօրինակը պահվում է Պեկինում` Չինաստանի ազգային թանգարանում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА