ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե նույնիսկ պարզվեր Փաշինյանի վարորդի մորաքրոջ տղան է, դրա մեջ էլ վատ բան չկա. Դավիթ Անանյան

23.04.2019 17:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Եթե նույնիսկ պարզվեր Փաշինյանի վարորդի մորաքրոջ տղան է, դրա մեջ էլ վատ բան չկա. Դավիթ Անանյան

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը մամուլի հրապարակումներից է տեղեկացել, որ Նորագավիթի մաքսայինի նորանշանակ պետը Նիկոլ Փաշինյանի վարորդի մորաքրոջ տղան է: Դավիթ Անանյանն այս մասին ասաց այսօր ՊԵԿ-ում լրագրողների հետ զրույցում:

«Ճիշտն ասած ես մամուլից տեղեկացա, որ մամուլն այդպիսի տեղեկատվություն ունի, մենք պարզեցինք, որ դա ապատեղեկատվություն է, նրանք արյունակցական կապ չունեն, բայց ծանոթ են, որքանով ես գիտեմ: Եթե Գեղամ Սարբազյանի մասին է խոսքը, ինքը բավականին երկար տարիներ աշխատել է ՊԵԿ համակարգում, սկսել է աշխատանքը տեսուչից, հասել է հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնին և իմ պաշտոնավարման ժամանակ հարկայինից տեղափոխվել է հարկայինից մաքսային ծառայություն»,- ասաց Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով՝ եթե անգամ տեղեկությունը ճիշտ լիներ, դրա մեջ էլ վատ բան չկա, որովհետև փոքր երկիր է, և կարող է պարզվել, որ որևէ մեկը մյուսի հարազատն է: 

«Օրինակ, եթե ձեզ էլ աշխատանքի հրավիրեմ, վաղը կգրեն, որ արյունակցական կապ ունենք, ու կարող է հիմա էլ մենք նստենք զրուցենք, և պարզվի, որ բարեկամներ ենք»,-խոսքն ուղղելով լրագրողին՝ ասաց Դավիթ Անանյանը:

Ինչ վերաբերում է «Առինջ մոլում» ստուգումներին, որին այլ տեղեկատվություն չի հաջորդել, Դավիթ Անանյանն ասաց, որ լրացուցիչ տեղեկատվություն չի եղել, որովհետև քրեական գործի շրջանակներում հարկ վճարողի վարքագծին քրեական գնահատական կտրվի:

«Այսինքն՝ այսօր քննչական գործողություններ են կատարվում: «Առինջ մոլը» հարկային պարտավորությունները կատարել է, բայց մեր քննիչների կարծիքով այդ հարկային պարտավորություններն իրականից մի փոքր տարբերվում են»,- ասաց Դավիթ Անանյանը:

Հիշեցնեք, որ Նորագավիթի մաքսայինի արդեն նախկին պետն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել դրոշի հայտնի պատմությունից հետո, երբ Փաշինյանն այցի ժամանակ տեսել էր ընկած դրոշը և կարգադրել այդ սենյակի աշխատակցին դիմում գրել ու հեռանալ:

Փաշինյանին այդքան «ոգեւորած» 7.1 տոկոս ՀՆԱ-ի աճի տակ ընդամենը թղթաբանություն է

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА