ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

#SutNikol նախաձեռնության անդամներն ազատ են արձակվել

15.04.2019 11:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
#SutNikol նախաձեռնության անդամներն ազատ են արձակվել

#SutNikol նախաձեռնության անդամներն ազատ են արձակվել ոստիկանության Կենտրոնականի բաժնից, Aysor.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի՝ ազատ է արձակվել ընդհանուր առմամբ 9 քաղաքացի։

#SutNikol նախաձեռնության համակարգողները բերման են ենթարկվել (տեսանյութ)

Մեզ տեղեկացրին, որ նրանք բերման էին ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքսգրքի 172.2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար. այն է՝ հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ #SutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանը առավոտից ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում՝ #SutNikol գրությամբ գրաֆիտներ պատկերելով։ Ոստիկանությունը նրանց նկատմամբ բերում էր իրականցրել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА