ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ես հետ եմ վերցնում իմ ստորագրությունը այդ միջնորդությունից». Քաջիկ Գեւորգյան

13.04.2019 18:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ես հետ եմ վերցնում իմ ստորագրությունը այդ միջնորդությունից». Քաջիկ Գեւորգյան

Մի քանի օր առաջ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան), «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի (Գեւորգ Մելիքյան), եւ Զապի (Անդրանիկ Սողոյան) սպանության նախապատրաստման գործով ամբաստանյալին պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը: Խոսքը ամբաստանյալ Զոհրաբ Ղումաշյանի մասին է. նրա համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԲՀԿ-ական պատգամավորներ Արթուր Դալլաքյանը, Ջանիբեկ Հայրապետյանը եւ Քաջիկ Գեւորգյանը:

Սիրո եւ համերաշխության Հայաստանում չենք կարող արտահայտվել, որովհետեւ կարող ենք թշնամի դիտվել. Արթուր Խաչատրյան

Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՔԱՋԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ: Վերջինս հարցը լսելուն պես ասաց, որ միջնորդության տակ ստորագրել է լսելով ամբաստանյալի Արմավիրի մարզից լինելու հանգամանքը եւ նրա համար հարազատ մարդկանց խնդրանքը: Քաջիկ Գեւորգյանը մեզ հետ զրույցում հավելեց.

- Գործին ծանոթ չեմ եղել, ստորագրել եմ միայն լսելով, որ ում համար միջնորդում ենք Արմավիրի մարզի բնակիչ է: Չեմ մերժել ամբաստանյալի հարազատ մարդկանց կողմից ինձ ուղղված խնդրանքը: Այնուհետև իմանալով ամբաստանյալի գործի մանրամասերը կարող եմ ասել, որ ես հետ եմ վերցնում իմ ստորագրությունը այդ միջնորդությունից:

Հիշեցնենք, 2017թ. մայիսի 24-ին Էջմիածնի բնակարաններից մեկում վնասազերծվել էին Վազգեն Ղազախեցյանը, Արտակ Այվազանը, Արկադի Քոչինյանը Դոն Պիպոյի, Օշականցի Գեւորիկի եւ Զապի դեմ նախապատրաստվող սպանության համար: Ըստ մեղադրանքի` Զոհրաբ Ղումաշյանը քննությամբ չպարզված անձի դրդչությամբ պատվիրել է նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել երեք անձանց։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА