ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

09.04.2019 20:50 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Բավարար էր, որ Աննա Հակոբյանը հնչեցներ իր տխրահռչակ հայտարարությունը, որ մեր զոհերը ոչնչի համար էին, որպեսզի ադրբեջանական լրատվադաշտում սկսվեր քեֆ-ուրախություն: Սակայն առավել զարմանալի է, որ Երեւանում հայտնվեցին կերպարներ, ովքեր զորակցություն հայտնեցին այդ զարհուրելի խոսքին: Իրավաբան ՌՈԲԵՐՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, ով ժամանակին աշխատում էր Բաղրամյան 26-ում, իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Առաջին հրապարակային աջակցությունը, որը ստացավ ՈՉԻՆՉ չարժեցող տիկնոջ կողմից արված եւ ադրբեջանական մամուլը ցնցած հայտարարությունը, դա «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի աջակցությունն էր: Խոսքս ուղղում եմ այս էժան արվազեղծին. Արթուր, առաջին անգամը չէ, որ անհայրենիք լինելդ հրապարակային ապացուցում ես: Խորհուրդ եմ տալիս զերծ մնալ հայրենանվեր, եւ առհասարակ լուրջ թեմաների վերաբերյալ մեկնաբանություններ անելուց: Ավելի հարիր կլինի մեկնաբանես եւ ծավալվես քո թիմակից տրանսգենդերների, Ապրիլյանի տղերքի հիշատակի օրն ամոթի օր համարողների եւ Վարչապետի մարմնի տարբեր մասերի նկատմամբ սեռապաթելոգիկ հակումներ ունեցողների ստատուսների ու մեկնաբանությունների տակ: Շարունակիր սպասուհու հոգեբանությամբ ծառայել Տիրուհուդ»:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ինչպե՞ս է իրավիճակը, ասենք, Եվրոպայում: ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ իր անձնական փորձով հայտնաբերեց տխուր իրողություն. «Մասնակցելով Եվրոպական Ժողովրդական կուսակցության Քաղաքական վեհաժողովի նիստին` այսօր ներկայացրել եմ Հայաստանում եւ տարածաշրջանում վերջին իրադարձությունների մասին իմ գնահատականները: Ցավոք, Հայաստանը դարձավ այն օրինակը, թե ինչ է կատարվում երկրի հետ, որտեղ պոպուլիստները գալիս են իշխանության»:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ իր սովորույթի ուժով զարմանալիորեն շարունակում է «ո՛չ նալին, ո՛չ մեխին» մարտավարությունը: «Խոստումներ են հեղափոխությունը: Այսօր պետք է իրականացվի այն, ինչ ժողովուրդը լսում էր հեղափոխության ժամանակ: Ժողովուրդը սպասում է ավելի լավ ապրելուն, կյանքը բարեկեցիկ դարձնելուն, իսկ դրա համար հեղափոխությունից հետո անհրաժեշտ էր տնտեսական հեղափոխություն, որ ժողովրդի ժպիտն ու փայլը պահպանվի», - ասաց Գ. ԾառուկյանըԲայց ամենավերջում նրա հայտնած միտքը չափազանց զարմանալի էր: Նա նշեց, որ Փաշինյանից դժգոհ չի, այլ նրա թիմի գրեթե 97 տոկոսից է դժգոհ. «Փաշինյանից դժգոհ չեմ, թիմից եմ դժգոհ: Ամեն ոլորտում փորձառու մարդ պիտի լինի»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА