o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրազդան քաղաքը թշվառության մեջ է

02.04.2019 18:02 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հրազդան քաղաքը թշվառության մեջ է

Մեծ հույս կար, որ թավշյա հեղաշրջումը իր հետ թարմություն կբերի, սակայն ավաղ շուտով կլրանա մեկ տարի, սակայն երկրում այդպես էլ իրավիճակ չի փոխվել հատկապես բարեկարգման, կանաչապատման կամ նմանատիպ հարցերում առավել եւս: Խմբագրություն դիմած քաղաքացիները պարզապես ապշած են Հրազդան քաղաքի վիճակով: Քաղաքան ամբողջությամբ գտնվում է քարուքանդ վիճակում. ոնց որ ռմբակոծության տակ մնացած լինի փողոցները, էն ժամանակ չէին անում, հիմա հույս կար, որ գոնե ճանապարհները կկառուցեն, բայց հիմա ավելի խայտառակ վիճակ է: Հավանաբար Սասուն Միքայելյանի որդին, ով ներկա քաղաքապետն է, ունի մի քանի ջիպանման մեքենաներ, որի գնությամբ չի էլ զգում քաղաքի փոսերը:

Երեւանի եւ Հրազդանի մի շարք հասցեների գազամատակարարումը օգոստոսի 14-ին կդադարեցվի

Ի դեպ Հրազդանին հարակից Ծաղկաձոր քաղաքը, որը հիմնականում ծառայում է զբոսաշրջությանը, այնտեղ մարդ չեք նկատի: Քաղաքը գրեթե դատարկ է, չկան զոսաշրջիկներ: Հրազդանցիները անկեղծանալով նշում էին, որ մեծ ոգեւորությամբ են ընտրել Փաշինյանին, նրա թեկնածուին, սակայն հիմա խորը հիասթափության մեջ են, քանի որ ոչինչ չի արվում, նոր քաղաքապետին էլ գրեթե չեն տեսնում որեւէ տեղ որեւէ աշխատանքներ կատարելուց:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА