o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այն մարդը, որը չի ճանաչում իր ազգի նվիրյալներին, իրավունք չունի լինել նախարար». Արամ Սաթյան (ՌԵՍԱՆՅՈՒԹ)

31.03.2019 04:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Այն մարդը, որը չի ճանաչում իր ազգի նվիրյալներին, իրավունք չունի լինել նախարար». Արամ Սաթյան (ՌԵՍԱՆՅՈՒԹ)

Երկուշաբթի օրը Ալ. Սպենդիարյան ի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները ՀՀ կառավարության մոտ պատրաստվում են բողոքի ակցիա իրականցնել, որի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կդիմեն խնդրանք-նամակով. նախ չեղյալ համարել օպերային թատրոնի տնօրեն Կ. Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանը, եւ երկրորդ՝ աշխատանքից ազատել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին՝ մշակույթի եւ նրա գործիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, օրենքին հակասող հանձնարարականներ ու հրամաններ տալու համար: Նման որոշում կայացվեց երեկ օպերային թատրոնի դահլիճում կայացած մշակութային հավաքի ժամանակ, որի ընթացքում ներկա էր հայ մտավորական սերուցքը: ՀՀ կոմպոզիտերների միության նախագահ Արամ Սաթյանի դիտարկմամբ. «Մշակույթի նախարարությունը պետք է նպաստի, որ արվեստագետները ստեղծագործեն: Բայց այսօր նկատել եմ, որ նախարարությունը  կոռուպցիայի տեղ է դարձել, ստեղծում են օրենքներ, որոնք խախտում են այդ ազատ մտածելակերպը: Եթե ժողովուրդը հասկանում է ինչ է արվեստը, սպս շնորհիվ Օրբելյանի նման մարդկանց: Նա նվիրյալ է, իսկ նվիրյալներին պետք է բարձրացնել այլ ոչ թե փորձել ինչ-որ մի բանով խանգարել»,- ասաց Ա. Սաթյանն ու շրջվելով Օրբելյանի կողմը հիշեցրեց. «Մարդ, որը թողել է իր բարեկեցիկ կյանքը, հնարավորությունները, եկել է Հայաստան եւ ուզում է օգտակար լինել եւ լինում է մեր մշակույթին»:

«Մինչեւ այժմ սահմանադրական կարգը շարունակվում է տապալված մնալ». Անի Կարապետյան (Տեսանյութ)

ՀՀ կոմպոզիտորների միության նախագահը մի կարեւոր դիտարկում արեց. «Այն մարդը, որը չի ճանաչում իր ազգի նվիրյալներին, իրավունք չունի լինել նախարար եւ որոշի կենսագրությունը այն արվեստագետների, որոնք իրենց արվեստով բարձրացնում են այդ ազգին»,- ապա խոսքը եզրափակեց Առնո Բաբաջանյանի հետ կատարված դեպքով. «Մի անգամ կենտկոմի մշակույթի բաժնի վարիչը իրեն թույլ էր տվել ավել բան ասել երաժշտության վերաբերյալ, Առնո Բաբաջանյանը շրջվեց՝ ասաց. «Չմոռանաս, ձեր աշխատավարձը մենք ենք տալիս»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյությում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА