o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեքսիկայում ակտիվացել է աշխարհի ամենավտանգավոր հրաբուխը

30.03.2019 16:51 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մեքսիկայում ակտիվացել է աշխարհի ամենավտանգավոր հրաբուխը

Մեքսիկայում ժայթքում է աշխարհի ամենավտանգավոր հրաբուխը՝ Պոպոկատեպետլը: Այն հազար տարուց ավելի հանգիստ էր, բայց վերջին տարիներին ակտիվացել է: Մեքսիկայի իշխանությունները որոշել են հրաբխի շրջական տարածքների համար հայտարարել վտանգավորության դեղին մակարդակ: Առաջիկայում նախատեսվում է շրջակա բնակավայրերից տարհանել մարդկանց: Երեկ երեկոյան հրաբխի խառնարանից մի քանի կիլոմետր բարձրությամբ շիկացած մոխիր ու լավա է արտանետվել:

Հայաստանը գլխավորում է աշխարհի ամենազայրացած երկրների ցուցակը. «Գելլափ»

«Պոպոն», ինչպես տեղացիներն անվանում են հրաբխին, սպառնում է ոչ միայն 1.5 միլիոն բնակչությամբ Պուեբլա քաղաքին, այլև մայրաքաղաք Մեխիկոյին, որտեղ պաշտոնական տվյալներով ապրում է 21 միլիոն մարդ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА