ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆրանսիայում «մերկ» լուսանկարների պատճառով քաղաքապետը հրաժարական է տվել

22.03.2019 17:09 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 Ֆրանսիայում «մերկ» լուսանկարների պատճառով քաղաքապետը հրաժարական է տվել

Ֆրանսիայի Հավր քաղաքի քաղաքապետ Լյուկ Լեմոնյեն պաշտոնաթող է եղել՝ իր լուսանկարների շուրջ սկանդալի հետ կապված, որոնցում նա մերկ է եղել,- հաղորդում է Le Figaro-ն։

Նշվում է, որ 50-ամյա Լեմոնյեի «թեժ» լուսանկարներն ուղարկել են քաղաքապետարանի աշխատակիցներին, ինչպես նաև վարչապետ Էդուար Ֆիլիպին, որը նախկինում զբաղեցրել է Հավրի քաղաքապետի պաշտոնը։

Կարմրուկի պատճառով Նյու Յորքի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել

Շաբաթվա սկզբին France Bleu Normandie ռադիոյի եթերում կինը, ով հրաժարվել է նշել անունը, ասել է, որ ուղարկել է սկանդալային լուսանկարները։ Նրա խոսքով՝ Լեմոնյեն ցանկացել է գայթակղել իրեն՝ մերկ լուսանկարներ ուղարկելով։

Պաշտոնյան կտրականապես հերքել է կնոջ խոսքը։

«Ես որոշել եմ հրաժարական տալ։ Երկարատև մտորումներից հետո կայացված այդ որոշումը բացատրվում է իմ ընտանիքին և մտերիմներին պաշտպանելու անհրաժեշտությամբ»,-հայտարարել է քաղաքապետը, որը 4 երեխաների հայր է։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА