ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանրապետության հրապարակը հռչակել Նիկոլի հրապարակ, Երևանը՝ Նիկոլաշեն, Հայաստանն էլ՝ Նիկոլստան. Շարմազանով

21.03.2019 16:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Հանրապետության հրապարակը հռչակել Նիկոլի հրապարակ, Երևանը՝ Նիկոլաշեն, Հայաստանն էլ՝ Նիկոլստան. Շարմազանով

«Փաշինյանի իշխանությունը հետեւողականորեն շարունակում է ջուրծեծոցիների, էժանագին փիառների եւ տեսարաններ իրականացնելու քաղաքականությունըՈ՛չ ավել, ո՛չ պակաս,Նիկոլի հեղափոխական կոմիտեն, որը դեռ կոչվում է Հայաստանի կառավարություն, որոշում է ընդունել ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակել քաղաքացու օր», - այս մասին նշում է ՀՀԿ խոսնակ, ԱԺ վեցերորդ գումարման փոխխոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ եւ հարց տալիս. «Ինչի՞ եք այդքան «համեստ», պարոնա՛յք: Իսկ եթե ավելի լուրջ՝ նշեմ. սա Փաշինյակի իշխանության հերթական խայտառակ որոշումն է՝ փորձելու հասարակությանը բաժանել սեւերի եւ սպիտակների, հեղափոխականների եւ հակահեղափոխականների:Բա մեկը չկա՞ ասի՝ գրեթե մեկ տարվա ընթացքում Նիկոլի իշխանությունը ինչ լավ բան է արել նույն քաղաքացիների համար՝ թոշակներն է բարձրացրե՞լ, աշխատատեղեր է ստեղծե՞լ, ներդրումներ է բերե՞լ,կարմիր գծերն է վերացրե՞լ,գյուղատնտեսությունն է սուբսիդավորե՞լ: Ի՞նչ է արել՝ ոչինչ»:

Հայաստանն ու Չինաստանը վերացնում են վիզային ռեժիմը. գործադիրը հավանություն տվեց առաջարկին

Եվ որպես հետգրություն` Շարմազանովը հավելել է. «Նիկոլի շուրջ հավաքված պատմաբան պաշտոնյաներին առաջարկում եմ իրենց շեֆին ծանոթացնել ֆրանսիական Յակոբինյանների տխրահռչակ փորձի հետ, որոնք ամբողջությամբ փոխել էին օրացույցը՝ վերանվանելով օրերն ու ամիսները»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА