o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը «լրջորեն դիտարկում է» ՆԱՏՕ-ին Բրազիլիայի անդամակցության հնարավորությունը

20.03.2019 17:41 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը «լրջորեն դիտարկում է» ՆԱՏՕ-ին Բրազիլիայի անդամակցության հնարավորությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ «լրջորեն դիտարկում Է» ՆԱՏՕ-ին Բրազիլիայի անդամակցության հնարավորությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է Reuters-ը, նա պատմել Է բրազիլացի պաշտոնակից Ժայիր Բոլսոնարուի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:

Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում իրանական անօդաչու սարքի ոչնչացման մասին

Վաշինգտոնը մտադիր Է Բրազիլիան գլխավոր ռազմավարական դաշնակիցը հայտարարել այն պետությունների թվում, որոնք չեն անդամակցում ՆԱՏՕ-ին, եւ հնարավոր Է համարում դաշինքին Բրազիլիայի անդամակցությունը: «Դա զգալիորեն կամրապնդի անվտանգությունը եւ համագործակցությունը մեր երկրների միջեւ»,- պարզաբանել Է Միացյալ Նահանգների ղեկավարը:

Բացի դրանից. Թրամփը պաշտպանել Է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը միանալու՝ Բոլսոնարուի ցանկությունը: ԱՄՆ-ի ղեկավարի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները «երբեք այսչափ սերտ չեն եղել»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА