ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կենդանակերպի 3 կանայք, ում նախանձում են բոլորը

17.03.2019 22:00 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Կենդանակերպի 3 կանայք, ում նախանձում են բոլորը

Ցուլ: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչներն ընդունակ են, տաղանդավոր, նպատակասլաց: Ցուլերը շատ գեղեցիկ են, սեքսուալ, ձգտում են մշտապես ուշադրության կենտրոնում լինել: Շատ տղամարդիկ են երազում այսպիսի կնոջ մասին:

Որոնք են սիրային հարաբերություններ սկսելու համար կենդանակերպի 3 լավագույն նշանները

Ցուլերը ռեալիստ են, պատրանքներով չեն ապրում: Նրանց երազանքներն իրատեսական են, իրագործելի: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հազվադեպ են կորցնում ինքնատիրապետումը, ինքնաբերական գործում: Ցուլերն իմաստուն են, հետաքրքրասեր, մանրամասն ուսումնասիրում, վերլուծում, կիրառում են ամենը, ինչ իրենց հետաքրքրում է:

Աղեղնավոր: Կին Աղեղնավորներն անկեղծ են իրենց գործողություններում և մտքերում, կենսախինդ են, լավատես, ուղիղ, ստեղծագործական մտածողություն ունեն, նպատակասլաց են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են շփվել, գրեթե միշտ բաց են, բարյացակամ, չեն վախենում արտահայտել իրենց զգացմունքները:

Մարդիկ Աղեղնավորների պահվածքը հաճախ են կեղծ համարում, բայց թե նրանց ժպիտը, թե արցունքներն անկեղծ են: Նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում հուսահատության գիրկը չեն ընկնում: Մարդիկ ձգտում են լինել կին Աղեղնավորի կողքին, քանի որ վերջիններս պատրաստ են կիսել իրենց էներգիան, մխիթարել, աջակցել: Ի պատասխան՝ Աղեղնավորը միայն անկեղծ զգացմունքներ և ազնիվ պահվածք է ակնկալում:

Կին Աղեղնավորները բավական երկար են հիշում վիրավորանքը, վատ հիշողությունները: Աղեղնավորներն իդեալիստ են, հավատում են լավագույն ապագային, բայց ռեալ են գնահատում իրենց հնարավորությունները:

Առյուծ: Էլեգանտ են, գեղեցիկ, գրավիչ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճելի վարվելակերպ ունեն, որը ինքնավստահության հետ համադրվելիս՝ գրավում է բազմաթիվ տղամարդկանց: Առյուծները կարողանում են գեղեցիկ հագնվել, ճիշտ մատուցել իրենց: Հենց այս հատկություններն են Առյուծների հաջողության բանալին կարիերայում և անձնական կյանքում:

Կին Առյուծները բացասական վերաբերմունք ունեն քննադատական նկատողություններին և հնարավորության դեպքում կարող են վրեժ լուծել: Առյուծները գրավում են իրենց անմատչելիությամբ, առեղծվածային բնավորությամբ: Կարող են խոսել ցանկացած թեմայով, հեշտությամբ են կոնտակտի մեջ մտնում, բայց այնքան էլ բաց չեն:

Նյութը graetpicture.ru-ից

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА