o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայոց աշխարհի իրական տերերը  ոչ թե քաղաքական գործիչներն են, այլ այն զինվորը ով հսկում է մեր երկրի անդորրը»

11.03.2019 00:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հայոց աշխարհի իրական տերերը  ոչ թե քաղաքական գործիչներն են, այլ այն զինվորը ով հսկում է մեր երկրի անդորրը»

Հայ ազգը վառ անհատականությունների պակաս երբեք չի ունեցել, բայց միշտ էլ զգացել է պետականամետ այնպիսի գործիչների կարիք, ովքեր, համատեղելով ռազմական, քաղաքական ու ստեղծագործական գործունեությունը, նաև բացել են ազգի առջև ծառացած հրատապ խնդիրներին հասնելու ճանապարհը: Ազատագրական պայքարի վերելքի ամեն մի շրջան ծնում է իր հերոսներին, իսկ հերոսների շարքից առանձնանում է առաջնորդըԱյս անհատներից է Սպարապետ Վազգեն Սարգսյանը, ով մեծ ավանդ ունեցավ Հայոց պետականության հիմնարկեքի ու բանակաշինության գործում: Այս տարի ազգովի նշում ենք նրա ծննդյան 60 ամյակը: Կազմակերպվելու են միջոցառումներ ինչպես մայրաքաղաք Երևանում,այնպես էլ նրա ծննդավայր Արարատում:Սպարապետի ծննդյան նախօրեին`լույս է տեսել գրող-հրապարակախոս Ռեգինա Ամատունու  «Հայոց աշխարհի տերերը»  գիրքը՝ նվիրված սպարապետ Վազգեն Սարգսյանի 60- ամյակին։ Այս առիթով զրուցեցինք հենց հեղինակի հետ:

Պուտինը մեծ աշխարհաքաղաքական ռեւանշ է պատրաստում

-  «Հայոց աշխարհի տերերը»  գեղարվեստական  գրքի ժողովածուի յուրաքանչյուր պատմվածք ռազմա-հայրենասիրական առանձին դաս է, հայրենասիրության քարոզ, ինչը մեր օրերում շատ կարևոր է։  ժամանակագրական առումով այն  արցախյան ազատամարտից մինչև քառօրյա պատերազմ  ընկած հատվածի նկարագիրն է։ Պատիվ  եմ ունեցել գիրքը գրելիս շփվել ազատամարտիկների, սպաների և զինվորների հետ։ Նրանք էլ պատմել են թե՛ իրենց, թե՛ մարտական ընկերների մասին, որոնք էլ դարձել են իմ գրքի հերոսները: Ուսումնասիրել եմ յուրաքանչյուր պատմվածքի սկզբնաղբյուրը, փորձել եմ ընթերցողին ներկայացնել իրականությունը։Չնայած որ «Հայոց աշխարհի տերերը»  գեղարվեստական ոճով է գրված, բայց ծայրեծայր հիմնված է իրական փաստերի  վրա: Գրքի հիմնական մեխը Սպարապետ Վազգեն Սարգսյանն է` գործողությունները պտտվում են նրա շուրջ։ Անհնար է գրել նման գիրք չճանաչելով, չուսումնասիրելով սպարապետի գործունեությունը, չլինել նրա գործի շարունակողը։

ՍԴ նախագահը Փաշինյանի գնահատականները քաղաքական է համարում և հրաժարվում է մեկնաբանել. (տեսանյութ)

-Այն կլինի՞ շարունակելի՝ներկայացնելով մնացած հայորդիներին:

 -Այո, գիրքը լինելու է շարունակական, սա իրենից ներկայացնում է պատմվածքների ժողովածու,  առաջին հատորն է, քանի որ անհնար էր մեկ գրքով պատմել այն բոլոր  հերոսների սխրանքների մասին, որոնք մինչ այսօր կատարում են։ Ժամկետներ չեմ կարող նշել, բայց բացեմ փակագծերը և ասեմ, նոր պատմվածքների նյութեր սկսել եմ հավաքագրել։ Միջոցառումներ կլինեն Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում ու քաղաքներում:Ցանկանում եմ այն ներկայացնել նաև բոլոր զորամասերում, քանի որ գիրքը հայրենասիրության առողջ սերմ է, որի պտուղները, վստահ եմ, երկար սպասեցնել չեն տա։  Ծրագրում եմ նաև գիրքը ներկայացրել Հայաստանից դուրս՝սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին։

Աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերի ցանկում ընդգրկվել են նաև Հանրապետության հրապարակը, «Երգող շատրվանները»

 -Իսկ ինչպե՞ս առաջացավ այն գրելու գաղափարը:

-Գրքի վրա աշխատել եմ շուրջ 5 տարի այն ծնվեց հայրենիքի նկատմամբ մեծ սիրուց։ Սերն առ հայրենիք այն անբացատրելի երևույթն է, որ մայրական կաթի հետ ստացել եմ մայրիկիցս։ Ինձ համար հայրենիքը դա մայրն է և որքան ուժգին է սերս դեպ մայր, այդքան էլ դեպ հայրենիք։ Եթե ոչ ես, ապա էլ ով պետք է գրեր այս գիրքը, եթե ոչ ես, ապա էլ ով պետք է պատմությունը ներկայացներ սերունդներին։ 

«Փաստ». ԵՊՀ-ում վարվում է իշխանությունների քաղաքական քիմքին հաճո քաղաքական կուրս

- Ինչպե՞ս կբացատրեք գրքի վերնագիրը:

«Հայոց աշխարհի տերերը»  գիրքը ընթերցելիս ընթերցողը կհասկանա, այլ վերնագիր անհնարին է  լինել, քանի որ հայոց աշխարհի իրական տերերը  ոչ թե քաղաքական գործիչներն են, ոչ թե իշխանությունը, այլ այն զինվորը, այն ֆիդայինը, ով  կյանքի ու մահվան կռիվ է տվել հանուն հայրենիքի, ով հսկում է մեր երկրի անդորրը։ Հայաստան ասելիս հասկանում եմ Արցախ, հասկանում եմ Հայաստանի Հանրապետություն, հասկանում եմ Սպարապետի երազած Տիգրան Մեծի Հայաստանը, իսկ այդ Հայաստանի տերը գրքիս հերոսներն են։

«Այսօր ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարը չի ընթանում». Վարչապետը՝ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի 1-ին նիստին

-Արդյոք այն նոր էջ կբացի հայ ռազմարվեստի պատմության մեջ և գալիք սերունդները հայրենասիրական դասեր կքաղեն ձեր գրքից:Սպարապետի մասին ինչ հետաքրքիր դրվագ կնշեք այդտեղից:

-Միանշանակ այն հայրենասիրության դաս է, և նոր էջ կբացի հայ ռազմարվեստի պատմության մեջքանի որ նմանատիպ գրականությունը շատ քիչ էԱնկեղծ ասեմ,որ յուրաքանչյուր ընթերցող այն կընկալի յուրովի, քանի որ այն գրել եմ տողատակերով: Եվս մեկ անգամ նշեմ, գիրքը կենսագրություն չէ, այլ պատմվածքների ժողովածու, որոնց կիզակետում Սպարապետն է:Կդժվարանամ առանձնացնել մի դրվագ, փոխարենը կպատմեմ մի պատմություն,որը ուղղակի և անուղղակի կերպով կապված է Վազգեն Սարգսյանի հետ: Խոսքը «Հաղթանակած ապրիլ» պատմվածքի մասին է, այն նվիրված է քառօրյա պատերազմի հերոսներին, բայց այնտեղ կա մի կերպար` Սարգսյան ազգանունով կապիտան, ով իրականում շինծու կերպար է։ Նա կա և միևնույն ժամանակ չկա։ Հերոսը իր հրամանատարության տակ է վերցնում լայնամասշտաբ հարձակման պաշտպանությունը, և ցավոք սրտի հակառակորդի գնդակից վիրավորվում է և ընկնում կոմայի մեջ։ Շուրջ 3 ամիս մնում է այդ վիճակում, այդ ողջ ընթացքում իր զինվորը` Ճուտոն, որի հետ ուս-ուսի տված կռվում էին, մեկ վայրկյանով անգամ չէր լքել նրան, անհամբեր սպասում էր Սարգսյանի ապաքինմանը։ Ճուտոյի հետ կապիտանին խնամում էր նրա  կինը, որը սպասում էր իրենց առաջնեկին և մի գեղեցիկ օր դեռատի հարսիկի ցավերը բռնեցին և լույս աշխարհ եկավ մեր  հաղթանակի խորհրդանիշը։ Ճուտոն լուրն առնելուն պես հիվանդասենյակում բղավեց. «Կապիտան աչքներս լույս առյուծդ ծնվեց մեր հաղթանակի օրը» այս խոսքերի վրա Սարգսյանը աչքերը բացեց։ Կապիտան Սարգսյանը Սպարապեսն է, որը վերածնվում է յուրաքանչյուր նորածնի հետ։ Սպարապետնի  մարտակոչով յուրաքանչյուր նորակոչիկ երդվում է ծառայել Հայաստանի Հանրապետությանը, Սպարապետի գործի կրողը մեզանից յուրաքանչյուրն է։

«Բա ադրբեջանական դիվանագիտական, քաղաքական եւ տեղեկատվական պատերազմով ո՞վ պիտի զբաղվի»

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА