ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ցուլեր այսօր դուք թախիծ կզգաք.Օրվա աստղագուշակ

03.03.2019 09:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Ցուլեր այսօր դուք թախիծ կզգաք.Օրվա աստղագուշակ

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա վերադառնալ անցյալ, որտեղ ձեր հարաբերություններն այլ էին, նման չէին ներկային: Ցավոք՝ նա ժամանակի մեքենա չունի:

ՑՈՒԼԵՐ

Խուսափեք խառնաշփոթից. Մայիսի 27-ի աստղագուշակ

Այսօր դուք թախիծ կզգաք, որից ձեզ կկարողանա փրկել միայն սիրելին: Եթե սիրելի անձնավորություն չկա ձեր կողքին, ապա դիմեք հակառակ սեռի մտերիմ ընկերոջ աջակցությանը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեզ դուր չի գա այն փաստը, որ ձեր սիրելիի կյանքում այլ բաներ եւ այլ մարդիկ էլ կան: Ամեն դեպքում՝ պետք է փորձեք հաղթահարել խանդի այդ զգացողությունը առաջիկա 24 ժամվա ընթացքում:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին մի բան կցանկանա ձեզ ասել՝ կապված ձեր հարաբերությունների հետ: Դա լավ թեմա է լինելու, թե բացասական, դժվար է ասել, բայց ամեն դեպքում՝ փորձեք հանգտություն պահպանել:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Լավ կլինի, որ այսօր վերհիշեք ձեր մանկությունը: Գնացեք դպրոց, ծանոթացեք նոր ուսուցիչների հետ եւ զգացեք կրկին դեռահաս լինելու բերկրանքը:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա ամեն ինչ իմանալ ձեր անցյալի մասին: Պատմեք նրան ճշմարտությունը, սակայն աշխատեք այնպես անել, որ այդ ճշմարտությունը նրան դուր գա:

ԿՇԵՌՔՆԵՐ

Կշեռքներն այսօր, հնարավոր է՝ խոշոր գումար գտնեն: Պետք չէ այդ գումարը լուրջ գնումների վրա ծախսել: Սիրելիի հետ գնացեք որեւէ սրճարան կամ այլ ժամանցային վայր եւ մի լավ լիցքաթափվեք: Ինչպես ասում են՝ ջրի բերած, ջրի տարած…

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր սիրելիի հետ դուրս եկեք երեկոյան զբոսանքի: Բայց հաշվի առեք այն փաստը, որ մեր օրերում փողոցում այնքան էլ անվտանգ չէ, այնպես որ՝ հանգիստ ու վստահելի վայրում զբոսնեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր շատ դժվար կլինի արդարացի լինել սիրելիի հանդեպ, սակայն պետք է զսպեք ամեն ինչ ու լինեք այդպիսին: Ցանկացած էմոցիա միայն կխանգարի ձեզ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ստիպված կլինեք անել մի բան, ինչը ձեզ կստիպի ձեր սիրելին: Բայց փորձեք ամեն ինչ անել սիրով, հակառակ դեպքում՝ ցանկացած վրիպում կխոսի այն մասին, որ դուք նրա խնդրանքը ստիպված եք կատարել:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք կցանկանաք սիրելիին որեւիցե անակնկալ մատուցել, որը նրան կերջանկացնի: Նա, իսկապես, կգնահատի ձեր ուշադրությունը, հատկապես եթե անակնկալի հարցում հաշվի առնեք նրա նախասիրությունները:

ՁԿՆԵՐ

Այսօր պետք չէ չափից դուրս անկեղծ լինել սիրելիի հետ: Հնարավոր է՝ նա սխալ հասկանա ձեր խոսքերն ու ձեր անկեղծությունը հակառակ ազդեցություն ունենա

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА