ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա Mastercard քարտերի տրամադրմամբ

01.03.2019 15:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա Mastercard քարտերի տրամադրմամբ

ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է նոր ակցիա և տրամադրում MasterCard Gold քարտեր MasterCard Standard քարտերի սակագնով: Ակցիան կտևի մինչև 04.01.2019թ.: Ակցիայի ընթացքում դուք կարող եք ձեռք բերել նոր, բարձր կարգավիճակ ունեցող MasterCard Gold քարտ`ավելի ցածր կատեգորիայի քարտի սակագներով:

Քոչարյանի գործը քննող դատարանի դիմաց կրկին բողոքի ակցիա է. դուխովկա, մորքուր. (ուղիղ)

Ակցիայի ընթացքում Բանկի բոլոր հաճախորդներին`ինչպես պոտենցիալ, այնպես էլ գործող քարտապաններին (քարտի վերաթողման դեպքում) կտրամադրվեն MasterCard Gold քարտեր 25.000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման սակագնով` 5,900 ՀՀ դրամ գործող սակագնի փոխարեն կամ 590 ՀՀ դրամ ամսավճարով գործող՝ 2, 500 ՀՀ դրամի փոխարեն:

 

ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard- ի հիմնական առավելություններն ու ծառայությունները.

* ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերը աշխատում են ոչ միայն չիպային պլատֆորմի վրա, այլ նաև «անհպում», որը ի տարբերություն մագնիսական քարտերի, ապահովում է անվտանգության ավելի բարձր մակարդակ` քարտապանի տեղեկատվությունը չարտոնված օգտագործումից: Բացի այդ, վճարել անկանխիկ քարտով շատ հեշտ է, քանի որ MasterCard վճարման տերմինալները հասանելի են ամբողջ աշխարհում:

* ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերը բազմարժութային են, ինչը նախատեսում է 4 հիմնական արժույթների առկայությունը`ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ռուսական ռուբլի:

* ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերը կարելի է օգտագործել ավելի քան մեկ միլիոն բանկոմատներում և կատարել անկանխիկ վճարումներ աշխարհի ավելի քան 32 միլիոն առևտրի և սպասարկման կետերում:

MasterCard քարտի սպասարկման պայմաններին և սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 

Ավելի մանրամասն տեղեկություն ակցիայի վերաբերյալ կտրամադրվի ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, պաշտոնական կայքում www.vtb.am կամ 87-87 հեռախոսահամարով՝Բանկի կոնտակտային կենտրոնում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА