o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

27.02.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ, Հանրային խորհրդի անդամ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԸ ահազանգում է թրաշամանուկների մոգոնած նոր զարմանալի հարկատեսակի մասին. «Քիչ առաջ տեղեկացա, որ պատրաստվում են թանկացնել բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների (բացառությամբ հանքային ջրերի) ակցիզային հարկը: Ցավալի է, բայց փաստ` հերթական որոշումը առանց լայն լսումների եւ հետեւանքների հաշվարկի: Հերթական սպառողական հարկը, որը ոչ միայն ունենալու է սոցիալական վատ ազդեցություն, այլ նաեւ չի ապահովելու բյուջեի մուտքեր` վնասելու է տնտեսությանն ու նվազեցնելու վաճառքները»: Դե, եթե շուտով օդ շնչելու հարկ էլ սահմանեն, չենք զարմանա, բայց, այնուամենայնիվ, կարծում ենք, որ պարոն Պիպոյանը փոքր-ինչ շատ սրտամոտ է ընդունում սոցիալական բացասական հետեւանքների պահը: Մի հռետորական հարց` իսկ արդյո՞ք արդար չէ, որ այսպիսի իշխանություն ընտրած մարդիկ իրենց ծարավը հագեցնեն ոչ թե լիմոնադով, այլ, ասենք, «դըմփ-դըմփ հու» անելով, կամ «դուխով» գլխարկները քամելով:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, ամեն ինչից փող կլպելու թավշակրոն մոլուցքը հասավ նաեւ մամուլին: Պարզվում է, որ նախկին բռնապետական իշխանություններն այնքան վատն էին, որ մամուլին անհատույց օգտագործման համար տարածքներ էին հատկացրել: Բայց ինչպե՞ս կարելի է, չէ՞ որ դրա վրա կարելի է փող ճարել: Եվ ահա զարմանալիորեն պարզվեց, որ Պետական գույքի վարչությանը շտապ պահանջվեցին այն տարածքները, որոնք գտնվում են Երեւանի Արշակունյաց 2 եւ Իսահակյան 28 տարածքներում: Եվ այդ աստվածահաճո հաստատությունը ԶԼՄ-ներին ծանուցել է, որ պետք է ազատեն տարածքները, որպեսզի դրանք աճուրդով վաճառվեն: Եվ դա դեռ քիչ էր, հանկարծ կլոուն քաղաքապետ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆՆ էլ որոշեց, որ Երեւան համայնքին օդի ու ջրի պես պետք են այն տարածքները, որ զբաղեցված են լրատվամիջոցների կողմից Բուզանդի 1/3 շենքում: Սակայն, կարծում ենք, որ այդտեղ նշանակություն ունի ոչ միայն թրաշամանուկների անհագ փողասիրությունը, այլեւ ԶԼՄ-ներին ճնշելու ցանկությունը: Թող ընթերցողը կողք-կողքի դնի Հայկոյի եւ Գեբելսի նկարները եւ մտորի` արդյո՞ք նման չեն...

ԶԱՐՄԱՆՔ

ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ արձանագրել է ԿԳ նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ զարմանալի եւ անհարիր պահվածքը. «Եթե նախարարին դեմքով չճանաչեի, այս տեսանյութը դիտելիս կկարծեի, թե Շամշյանն իրեն ժամանակավոր փոխարինող է կարգել` «Սուրանկյուն» հաղորդաշարը շարունակելու համար: Պարոն նախարար, հո չե՞ք մոռացել, թե ինչ եք աշխատում: Միթե՞ Ձեր աշխատասենյակում հանրության կողմից ոչ միանշանակ ընդունվող Կարաբինային հավուր պատշաճի ընդունելուց հետո երկրորդ ամենակարեւոր գործը լայվ մտնելն ու աշխատանքային ժամերին հետաքննություն վարելն է: Բա կրթության ու գիտության հարցերը... Էն, որ ճիշտ չեք արտաբերում Ձեր ղեկավարած ոլորտը կարգավորող օրենքի անվանումը, դա մի կողմ (մի առիթով վերջերս ասել էիք, որ անգիր անել չեք սիրում)... Էն, որ կրթության եւ գիտության նախարարին չեն պատշաճում այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են, օրինակ` «կարողանա գլխավորի», «մի հետաքրքիր բան ունեմ ձեզ ցույց տալու» եւ այլն, դա էլ մի կողմ... Բայց մի՞թե լայվ մտնելն ու նախկիններին քննադատելն է Ձեր գործը»: Վերջում էլ պատգամավորը հորդորում է. «Լուրջ վերաբերեք Ձեր կարգավիճակին: Մի նսեմացրեք մեր իրավապահներին»: Զարմանալի է, պարոն Պետրոսյան, ո՞ւմ եք հորդորում լուրջ լինել, արդյո՞ք այդ թրաշամանուկի ուժերից վեր չէ դա:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА