o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ընտրակաշառքի միջոցով հաղթածը հեռացել է Հայաստանից. «Ժամանակ»

23.02.2019 12:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ընտրակաշառքի միջոցով հաղթածը հեռացել է Հայաստանից. «Ժամանակ»

Ժամանակ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 17-ին Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում տեղի ունեցան համայնքապետի ընտրություններ, որոնց արդյունքում հաղթող ճանաչվեց նոյեմբերին գյուղապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած, սակայն կրկին թեկնածությունն առաջադրած Արթուր Մանուկյանը: Ըստ համագյուղացիների՝ Մանուկյանը հաղթանակի էր հասել ընտրակաշառք բաժանելու միջոցով, որը չէր կանխվել ո՛չ իրավապահների, ո՛չ մարզպետարանի կողմից: Ընտրություններից անցել է մեկ շաբաթ, սակայն Մանուկյանը այդպես էլ չի ներկայանում գյուղապետարան, ըստ համագյուղացիների՝ մեկնել է Հայաստանից, եւ որեւէ մեկը չգիտի, թե որտեղ է գտնվում»:

«Օրենքով գող» լինելը կդիտվի հանցագործություն եւ կպատժվի մինչև 10 տարի ազատազրկմամբ. մանրամասներ․ «Ժամանակ»

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА