ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իսի Փեյ» տերմինալների միջոցով ո՞ւմ գրպաններն են հոսում այդպես էլ տեղ չհասած լիցքավորման գումարները 

22.02.2019 12:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
 «Իսի Փեյ» տերմինալների միջոցով ո՞ւմ գրպաններն են հոսում այդպես էլ տեղ չհասած լիցքավորման գումարները 

«Իրավունք» թերթի խմբագրությունը շարունակում է  տարբեր քաղաքացիներից բողոքներ ստանալ այն մասին, որ «Իսի Փեյ» տերմինալների միջոցով հաճախ չի հաջողվում կատարել փոխանցումներ. շատ դեպքերում, եթե անգամ տերմինալները գումարն ընդունում են, ապա այն տեղ չի հասնում: Հետագայում էլ գումարների մի մասը կա՛մ օրեր անց` բազմաթիվ զանգերց հետո փոխանցվում է կա՛մ էլ` չէ: Մասնավորապես մեր խմբագրություն ահազանգած հերթական ընթերցողներից հետեւյալ դժգոհությունը հայտնեց. «1000 դրամի լիցքավորում եմ արել «Իսի Փեյ» տերմինալի միջոցով` վստահ լինելով, որ րոպեների ընթացքում հաշիվս կհամալրվի: Բայց րոպեները անցան, ժամերը անցան, բայց գումարս այդպես էլ չնստեց: Զանգահարեցի տերմինալի վրա գրված հեռախոսահամարով ինձ պատասխանեցին, որ կարճ ժամանակում խնդիրը կլուծվի: Կարճ ժամանակը տեւեց երեք օր, ու վստահ եմ, որ եթե այդքան չզանգեի նորից երեք օր անց էլ չէին նստացնի հաշվիս: Սա ուղղակի թալան է, մարդկանց նյարդերի վրա են խաղում: Հարցը 1000 դրամը չէ, հարցը խնդիրն է, որին պարբերաբար բախվում ենք»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Փաստին, որ Քոչարյանը չունի մեղադրյալի կարգավիճակ, մեղադրող կողմը այդպես էլ անդրադարձ չկատարեց. Օրբելյան

Ու առհասարակ, բազմաթիվ քաղաքացիներին հետաքրքրում է, թե հատկապես ո՞ւմ գրպաններն են հոսում այդպես էլ տեղ չհասած լիցքավորման գումարները, ովքե՞ր են օրը ցերեկով տերմինալների միջոցով «թալանում» օրվա հացը հազիվ վաստակող քաղաքացիներին: 
Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ «Իսի Փեյ» կազմակերպությունից: Որտեղից էլ  տեղեկացրին, որ այդ հարցերով զբաղվող պատասխանատուն մեզ հետ կապ կհաստատի: Ապա, քիչ հետո զանգահարեցին, ասացին, որ ըստ երեւույթին տեխնիկական խնդիր է եղել, ոչ մի լուրջ բան:

Այլ հարցերի հրաժարվելով պատասխանել:

Լուսանկարները տրամադրել է այն քղաքացին, ով վրդովված դիմել էր խմբագրություն: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА