ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայ-թուրքական հաշտեցում» քարոզած նախարա՞րն է ազերիների վայրագություններից խոսում

21.02.2019 18:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Հայ-թուրքական հաշտեցում» քարոզած նախարա՞րն է ազերիների վայրագություններից խոսում

Ցնցող հայտարարությամբ հանդես եկան Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը` կապված ԵՊՀ-ի շուրջ բռնկված հերթական սկանդալի հետ: Խոսելով ռեկտոր Արամ Սիմոնյանի մասին, նախարարն իրեն այսպիսի արտահայտություն թույլ տվեց. «Ինքը մի ամբողջ գիտխորհուրդ, բազմաթիվ դեկանների, գիտնականների իր համար վահան է սարքել: Այսպիսի գործողություններ Արցախյան պատերազմի ժամանակ անում էին ադրբեջանցիները՝ թաքնվելով կանանց և երեխաների հետևում»: Թե ինչ է անում ԵՊՀ ռեկտորը, թողնենք հանրության գնահատակաանը: Այստեղ ամենազարմանալին մեկ այն բան է` այդ որտեղի՞ց գիտի նախարար Հարությունյանը, թե Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիներն ինչ էին անում: Պատերազմի ժամանակ նա դեռ երեխա էր, անձամբ չի տեսել: Պատերազմից հետո, դատելով նրա պաշտոնական կենսագրությունից, անգամ բանակում չի ծառայել, որ գոնե սահմանի այս կողմից կենդանի ադրբեջանցի տեսներ: Նրա շրջապատի նախարար-ընկերներից շատերն իրենց հերթին են ժամանակին պատերազմից կամ բանակից թռել, նրանք էլ չէին կարող պատմել:

Ալիևը խոսում է տարածքների վերադարձի մասին, իսկ Փաշինյանը տպավորված էր նրա կիրթ ու նորմալ վարքից. Շարմազանով

Բայց ամենաէականը սա է. Հարությունյանի պաշտոնական կենսագրությունում նման տող էլ կա. «2007-2010թթ. ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում»: Եվ մեկ հարց. եթե նախարարն այդքան լավ գիտեր, որ գործ ունենք «ժողովրդից վահան սարքող, կանանց և երեխաների հետևում թաքնվող» ազերիների հետ, այդ ինչպե՞ս էր տարիներով «հայ-թուրքական հաշտեցում» քարոզում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА