ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գրականության ու արվեստի թանգարանում նշվեց Սերբիայի պետականության օրը

16.02.2019 23:13 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գրականության ու արվեստի թանգարանում նշվեց Սերբիայի պետականության օրը

Հայաստանում Սերբիայի Հանրապետության հյուպատոսությունն ամեն տարի ավանդաբար նշում է պետականության օրը, որը հայ-սերբական դարավոր բարեկամությունը հաստատող լավագույն վկայությունն է:Այս տարին ևս բացառություն չէր, այսօր Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կայացավ Սերբիայի Հանրապետության պետականության օրվան նվիրված գրական-երաժշտական երեկո, որն այս տարի տարբերվեց Սերբիայի մասին վիկտորինայի կազմակերպելով: Հաղթողները Հայաստանում Սերբիայի պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանի կողմից, որպես նվեր, ստացան իր հեղինակած գրքերից: Երեկոյին մասնակցում էր ասմունքող-դերասանուհի Գայանե Սամվելյանը: Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանում  Սերբիայի Հանրապետության հյուպատոսությունն ի դեմս՝ հյուպատոս Բաբկեն Սիմոնյանի, ինչպես նաև Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը՝ տնօրեն Կարո Վարդանյանի կողմից:

Սա դավադրություն է` ուղղված Հայաստանի պետականության դեմ

Միջոցառման ընթացքում  Գայանե Սամվելյանն ընթերցում էր Հայաստանում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս, բանաստեղծ թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանի սերբերենից թարգմանված, ինչպես նաև մի շարք սերբ բանաստեղծների Հայաստանին նվիրված բանաստեղծություններից, որոնք ժամանակ առ ժամանակ ընդմիջվում էին Կոսովոյին նվիրված հայրենասիրական երգերով՝ հանդիսատեսին ակամայից տեղափոխելով սերբերի ավետյաց երկիր:

Միջոցառման բացումն ազդարարեց Բաբկեն Սիմոնյանն, ով խոսելով հայ-սերբական կապերի մասին նշեց, որ դրանք ունեն մոտ 750 տարվա վաղեմություն, հավելելով, որ բախտակից երկու ժողովուրդներին մերձեցնում է  նման  ճակատագիրը: Բաբկեն Սիմոնյանն ասաց, որ մոտ ժամանակներս ծրագրել է ընթերցողներին ներկայանալ երկու անթոլոգիաներով ՝ նվիրված 20-րդ դարի առաջին կեսի սերբ պոեզիայի և Հայաստանին սերբ պոետների ստեղծագործությունների առանձին հատորով: Հարկ է նշել, որ նա շուրջ 45 տարի  զբաղվում է հայ-սերբական կապերով՝ կազմակերպելով բազմաբնույթ  միջոցառումներ, թարգմանելով  հայերենից սերբերեն և հակառակը, տարբեր բանաստեղծություններ ու ստեղծագործություններ ու դրանք ներկայացնում երկու ժողովուրդներին:

Մի քանի ՊՈԱԿ-ներում իշխանափոխությո՞ւն է սպասվում

Ելույթներով հանդես եկան Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի թղթակից անդամ,  գրականագետ Աելիտա Դոլուխանյանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, Թեհլիրյանների գերդաստանի ներկայացուցիչ Արա Օսկանյանը, Երևանի Կոմիտասի անվան Պետական երաժշտական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Ալինա Փահլևանյանը և այլք:

Միջոցառման վերջում Բաբկեն Սիմոնյանն ընթերցեց իր կողմից սերբերեն թարգմանված Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»  հայտնի բանաստեղծությունը, որը մեծ ոգևորությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից, իսկ իր խոսքն ամփոփեց ցերեկույթի կազմակերպիչներին ու ներկաներին ուղղված շնորհակալական խոսքերով: 

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА