ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այժմ պետք է կենտրոնանանք Եվրոպայի լիգայի վրա. Մխիթարյանը` առաջիկա անելիքների մասին

10.02.2019 18:32 ՍՊՈՐՏ
Այժմ պետք է կենտրոնանանք Եվրոպայի լիգայի վրա. Մխիթարյանը` առաջիկա անելիքների մասին

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակը «Հադերսֆիլդի» նկատմամբ Անգլիայի առաջնության 26-րդ տուրի արտագնա խաղում: Ոտքի կոտրվածքից հետո Մխիթարյանն առաջին անգամ էր ընդգրկվել «Արսենալի» մեկնարկային կազմ:

Ահավոր ելույթ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստից. Բրիտանական մամուլը՝ Մխիթարյանի խաղի մասին

«Ուրախ էի երկու ամիս անց վերադառնալ գլխավոր թիմ: Ես կշարունակեմ աշխատել եւ կձգտեմ անել առավելագույնը թիմի համար: Սա կարեւոր հաղթանակ էր մեզ համար, քանի որ երկու ամիս չէինք հաղթել արտագնա հանդիպումներում: Խաղից այնքան էլ գոհ չենք, բայդ արդյունքից գոհ ենք: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ առաջիկա հանդիպումներում հաղթանակ տանելու համար: Հիմա ամեն միավորը կարեւոր է:

Այժմ պետք է կենտրոնանանք Եվրոպայի լիգայի վրա, իսկ հետո դարձյալ Պրեմյեր լիգա»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Արսենալի» մամուլի ծառայությունը:

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում «Արսենալը» փետրվարի 14-ին Բելառուսում կմրցի ԲԱՏԷ-ի հետ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА