ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այդ մարդկանց պետք էր վաղուց վռնդել այստեղից ու իրենց բարեկամներին նույնպես»

08.02.2019 20:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Այդ մարդկանց պետք էր վաղուց վռնդել այստեղից ու իրենց բարեկամներին նույնպես»

Գերմանիա կատարած իր այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպմանն ասել էր, որ փետրվարի 27-ին պաշտոնական այցով մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն: Նկատենք, որ միջազգային պրակտիկայի համաձայն, երկրների ղեկավարների մակարդակում պաշտոնական այցերի մասին ընդհանրապես մեկ ամիս շուտ հայտարարություն չի կատարվում: Սա կապված է նախապատրաստական աշխատանքներով ու անվտանգության հետ առնչվող մի շարք հարցերով, որի մասին թերեւս կա՛մ անտեղյակ է եղել Ն. Փաշինյանը, կա՛մ հերթական սայթաքումն էր արտաքին քաղաքականության մեջ: Իսկ քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ գնահատմամբ` Հայաստանի արտաքին քաղաքական ոլորտը լրիվ անդունդի եզրին է, ինչի վերաբերյալ էլ «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

«Պարոն վարչապետ, ներկայացրե՛ք Հայաստանի զարգացման Ձեր հստակ տեսլականը»

«ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒՇԱՑԱԾ Է ԳՆՈՒՄ ԻՐԱՆ»

– Պարոն Շաքարյանց, վերջապես, Նիկոլ Փաշինյանը մտադիր է այցելել հարեւան Իրան: Հետաքրքիր է` Ձեր դիտարկումներն այս մասին:

Չգիտեմ, թե ինչպիսին կլինի իրանական կողմի դիրքորոշումը, բայց կարող ենք ասել, որ ՀՀ վարչապետն ուշացած է գնում Իրան: Իհարկե, ես հասկանում եմ, որ ինքն ուրախ կլիներ հենց հիմա գնալ, բայց հայտնվել այնտեղ պետք այն ժամանակ, երբ քեզ պաշտոնապես հրավեր են ուղարկում, ոչ թե երբ դու ես ուզում: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ժամանակ ուներ ավելի շուտ գնալու, 10 անգամ Բրյուսել եւ Մոսկվա գնալու համար ժամանակ ունեցել է, իսկ Իրան գնալու համար` ո՞չ: Ուղղակի թքել է այդ ուղղության վրա, բայց հիմա հասկանում է, որ թքել էլ չի լինի, որովհետեւ վերջերս Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եղել է Բաքվում եւ պարտադրել, որ Ադրբեջանը հատուկ պայմանագրեր կնքի, պարտադրանքներ վերցնի իր վրա եւ այլն, իսկ հիմա հերթը Հայաստանինն է: Նման քայլերով Իրանը վաղուց է զբաղված. առաջինը եղել է հետսադամյան Իրաքի իշխանությունների ժամանակ, երկրորդը` Պակիստանի, երրորդը` Աֆղանստանի, չորրորդը` Ադրբեջանի, հինգերորդը հիմա մենք ենք` Հայաստանը: Իրանը բոլորից երաշխիք է վերցնում, թե` վայ քեզ, եթե քո տարածքից հարձակում լինի մեր տարածք, կամ քո տարածքից սպառնալիքներ հնչեցնեն: Իլհամ Ալիեւը հասկացել է, որ սա կատակ չէ եւ սուս-փուս ստորագրել է: Պաշտոնապես այն կոչվում է ռազմական համագործակցության վերաբերյալ պայմանագիր, իսկ իրականում այնտեղ լրիվ ուրիշ բովանդակությամբ փաստաթուղթ է: Իրանին պետք չէ ռազմական համագործակցություն, բացի Ռուսաստանի հետ ունեցածից, որովհետեւ ունի ինքնաբավ բազա: Հիմա մեր տարածաշրջանի խնդիրը հակաիրանյան պատժամիջոցներն են, ու շուտով հնարավոր է նաեւ կիրառվեն հակառուսական պատժամիջոցներ: Այնպես որ, վաղը Հայաստանը կարող է հայտնվել նոր կարգի պատժամիջոցների տակ: Հիմա որոշ ընկերություններ են ընկել իրանյան պատժամիջոցների տակ, վաղը պաշտպանության նախարարությունն ու Կենտրոնական բանկը կարող են ընկնել:

«Նիկոլ Փաշինյանն այս պահին դարձել է պատուհաս մեր ազգի գլխին» (Տեսանյութ)

«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՆ ԵՆՔ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ»

– Այս դեպքում, ինչպե՞ս պետք է խուսափենք այդ պատժամիջոցներից, եւ ԱՄՆ-Իրան, Եվրամիություն-Ռուսաստան հարաբերությունների արանքում կարողանանք դիմակայել...

Բազմիցս ասել եմ` պետությունն իր արտաքին քաղաքականության մեջ պետք է ընտրի մեկ աթոռ: Շատ կներեք, ձեր հետույքը երկու մասից է կազմված, հնարավոր չէ չորս աթոռի վրա նստել, առնվազն երկուսի վրա պետք է նստեք: Այդպես է ե՛ւ մարդու դեպքում, ե՛ւ պետության, ուրիշ ձեւ չկա: Ավելի լավ է մի աթոռի վրա նստեք, չե՞ք կարող, գոնե երկու աթոռի վրա նստեք: Վաղուց պետք էր հասկանալ, որ ամերիկյան աթոռն այս տարածաշրջանում բացառվում է, եվրոպականը` նույնպես: Այս առումով Իրանը ընդհանրապես չի սպառնալու, ոչ էլ արտասանելու է այդ մասին, այլ, ուղղակի, ինչպես Պակիստանի դեպքում, վաղը եթե պետք եղավ, կմտնի մեր երկրի տարածք: Սա՞ են ուզում, իսկ միգուցե, իրո՞ք, ուզում են, որ ընդհանրապես մեր տարածք օտարները մտնեն, ու դրա համար են աջ ու ձախ մեզ ասում, թե հայը անպայման պետք է անմիջապես սիրահարվի թուրքին: Կարծես, Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներն են վերադարձել, եւ այստեղ արդեն այնքան մտածելու տեղիք կա, թե իրանական թելադրողն ո՞վ է, ո՞ր պետությանն է ձեռնտու, որ ամբողջ ախարհը Իրանի դեմ դուրս գա: Բնականաբար, այն ձեռնտու է միայն Իսրայելին, միայն սիոնիստական շրջանակներին` լինի Եվրոպայում, թե` ԱՄՆ-ում:

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԴԱՐՁԵԼ Է ՊԱՏՈՒՀԱՍ ՄԵՐ ԱԶԳԻ ԳԼԽԻՆ»

«Ո՞ՒՄ ԵՎ Ի՞ՆՉ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՄ ՍՈՐՈՍԸ»

– Ի դեպ, պաշտոնական Թեհրանը դեռեւս տարիներ առաջ գործող իշխանությունների դեմ ուղղված քայքայիչ քաղաքականություն իրականացնելու համար տասնյակ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունն արգելելու  որոշում էր կայացրել: Այդ թվում էր նաեւ Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամները»: Իսկ ընդամենը վերջերս Սորոսն անդրադարձել էր Հայաստանին, թե  քաղաքացիական հասարակության հզոր աջակցությունը կենսականորեն անհրաժեշտ է երկրի ժողովրդավարական ներկայի եւ ապագայի համար: Ի՞նչ կասեք այս մասին:

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. ԵՐԿԻՐԸ ՊԵՏՔ Է ՓՐԿԵԼ ԱՆԴԱՌՆԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ

Ինչու միայն Իրանը, Հունգարիայի դեպքը հիշեք, թե ինչ սկանդալային իրավիճակ էր ստեղծվել, որ հունգարացիներն այդ հիմնադրամին դուրս շպրտեցին ու արգելեցին իրենց երկրում: Հունգարիան նրանց վռնդում է, նման կարգի հարց քննարկվում է նաեւ Ռուսաստանում, որ «Բաց հասարակության հիմնադրամների» գործունեությունն արգելվի, բայց Հայաստանում հակառակն է` հիմնադրամի աշխատողների եղբայրներին եւ մյուս բարեկամներին բարձր պաշտոններ են տալիս: Այսինքն` Հայաստանում իրենց հեղափոխությունն էր տեղի ունեցել, ի՞նչ ժողովուրդ-մողովուրդ: Ո՞ւմ եւ ի՞նչ ծրագրերի շրջանակում է այսօր գործում Սորոսի հիմնադրամը, սա շատ լավ հետաքննության առարկա է: Միայն հիշեցնեմ, որ Թրամփն էլ մի անգամ մեղադրեց, որ Սորոսը քիթը խոթում է եւ գունավոր հեղափոխություն է պատրաստում ԱՄՆ-ում: Այդ մարդկանց պետք էր վաղուց վռնդել այստեղից ու իրենց բարեկամներին նույնպես, որովհետեւ ես չեմ պատկերացնում, որ մեկն աշխատի այդ հիմնադրամում ու իր բարեկամությունը չսնվի նույն աղբյուրից:

«Փորձ է կատարվելու «թավշյա հեղափոխությունն» ու դրա հայտնի «գըմփ-գըմփ-հու»-ն փոխադրել նաեւ Ստեփանակերտ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА