ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առողջապահության նախարարը էլ ձեզ հյուր չի գալու

07.02.2019 15:14 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Առողջապահության նախարարը էլ ձեզ հյուր չի գալու

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօրվանից այլևս չեմ այցելելու որևէ հանրային սննդի հաստատություն, որտեղ թույլատրված է ծխելը, մինչև մեր օրենքի նախագծի ընդունումը և ուժի մեջ մտնելը։ Կոչ եմ անում բոլոր ռեստորաններին, սրճարաններին, փաբերին և մնացած հանրային սննդի հաստատություններին դառնալ մաքուր օդով ու ծխից զուրկ։ Մեր բոլոր քաղաքացիներին էլ կոչ եմ անում որոշում կայացնելիս, առողջությունը համարել առաջնահերթություն։ Ինքս գովազդելու եմ մեր երկրի մաքուր օդով հաստատությունները մինչև բոլորը դառնան այդպիսին»:

Առողջապահության նախարարությունը հիմա էլ մանկաբուժության գումարներն է կրճատում․ «Ժողովուրդ»

ՀԳ. Ինչ խոսք, օդը մաքուր պահելն ու առոջությանը հետեւելը գնահատելի կոչեր են, սակայն սահմանափակել, կամ ինչպես ընդունված է ասել, ոտնահարել ծխողի իրավունքը, այն էլ կտրուկ միջոցներով, դա, ինչ խոսք, ընկալելի չէ: 

 

a8sen2.png

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА