o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սոնա Տռուզյանն ազատվել է աշխատանքից

07.02.2019 12:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Սոնա Տռուզյանն ազատվել է աշխատանքից

Քննչական կոմիտեի նախագահի երկարամյա խորհրդական Սոնա Տռուզյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Սոնա Տռուզյանը տարիներ առաջ դատախազությունում աշխատանքի էր անցել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով և երկար տարիներ համարվում էր լավագույնը խոսնակների շրջանում։

Ոստիկաններ են ազատվել աշխատանքից

Աղվան Հովսեփյանի հեռանալուց հետո նոր պաշտոնյաները նախընտրեցին աշխատել նոր խոսնակների հետ՝ իրենց նախընտրելի մարդկանց բերելով։

Օրեր առաջ նա դիմում է գրել և որոշել հիմնովին զբաղվել «Փաստինֆո» լրատվական կայքով՝ որպես գլխավոր խմբագիր և սեփականատեր։

Վերոնշյալ կայքի հետ նա նախկինում էլ էր աշխատում, հիմա, ըստ էության, որոշել է ամբողջութամբ զբաղվել այդ աշխատանքով։

Սոնա Տռուզյանը հաստատել է տեղեկությունն՝ ասելով․ «Այլ առաջարկներ էի ստացել, անցնում եմ մասնավոր ոլորոտում աշխատանքի։ Դիմումս ներկայացրել եմ հունվարի սկզբին, առ այսօր շարունակում եմ մնալ իմ պաշտոնում, քանի որ դիմումս դեռ ստորագրված չէ»։

Այս մասին գրում է Սոնա Տռուզյանն իր ֆեյսբուքյան էջում.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА