ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տումբու-Լյումբու Մեր լոնքը» հաղորդագրություն 3 (տեսանյութ)

30.01.2019 12:03 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
«Տումբու-Լյումբու  Մեր լոնքը» հաղորդագրություն 3 (տեսանյութ)

Բարեւ ձեզ մեր սիրելի հու-հուներ ջան: Այն պահից, երբ «Մեր լոնքը» ցեղախմբի աննման վոժդը` Հու-հու-դըմփ Առաջինը ձեզ հանձնարարեց, որ հանգիստ նստեք տեղներդ ու որ ձեր մտքով որեւէ միտք չանցնի, դուք դարձաք ավելի երջանիկ:

ՏՈՒՄԲՈՒ-ԼՅՈՒՄԲՈՒ «ՄԵՐ ԼՈՆՔԸ», ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 6

Սակայն, նախորդ հանցավոր վոժդի կողմնակիցները փորձում են ձեր մտքներով սխալ մտքեր անցկացնել, թե իբր մեր վոժդ հու-հու-դըմփ առաջինի գլխավոր հարկահավաք Անան Ագահան եւ մեր ջունգլիների բացատներում մեր վոժդի ներկայացուցիչները, որոնց մեջ է նաեւ Կոկոդիլոս Դունդուկան իրենց են վերցրել ձեր բոլորիդ պատկանող բանանները, այն էլ մեծ քանակությամբ: Ասում են նաեւ, որ Անան Ագահան այդ բանաններից բաժին է հասցրել իր բանան մաքրողին, ինչպես նաեւ բանան մաքրողի հովհար անողին: Մեր վոժդ Հու-հու-դըմփ առաջինը ձեզ բոլորիդ պարզ ասում ա, որ Անան Ագահան, Կոկորդիլոս Դունդուկան եւ ուրիշները վարվել են նախորդ հանցավոր վոժդի գրած օրենքով: Եվ քանի որ մեր վոժդը ջունգլիների ամենաօրինապաշտ վոժդն է, ապա նա չէր կարող չենթարկվել այդ  օրենքին: Իսկ օրենքը փոխելու համար պետք է հավաքվեր Ցեղային ժողովը` «ՑԺ»-ն: Բայց «ՑԺ»-ի անդամ հու-հուները հիմա խիստ զբաղված են շատ կարեւոր գործերով: Նրանք կահավորում են իրենց առանձնախրճիթները, բացի դրանից «ՑԺ» անդամ հու-հուները հու-հու-դըմփ անելու մեծ վարպետներ են: Նրանք նաեւ կարող են ջունգլիներում արահետներ փակել եւ քարեր նետել: Բայց  օրենք փոխելու ձեւը նրանք չգիտեն:

Այստեղից հետեւում է, որ պետք է գործի հին օրենքը, ըստ որի` Անան Ագահան, Կոկորդիլոս Դունդուկան եւ ուրիշները իրավունք ունեն վերցնել ձեր ընդհանուր բանանները իրենց եւ բաժանեն իրենց բանան մաքրողներին ու բանան մաքրողների բանան մաքրողներին: Այդ կապակցությամբ ամենաօրինապաշտ եւ արդարամիտ  վոժդ Հու-հու-դըմփ Առաջինը ասաց. «Արա՛, ոչ մեկի մտքով հանկարծ չանցնի, որ իմ նշանակած հուհույապետերը ու բացատների ղեկավարները կարող են անօրինական կերպով վերցնել ձեր բաննները: Նրանք դա արել են օրինական կերպով: Հանգի՛ստ նստեք տեղներդ, ձեզնից ով կարա ինձ ասի չէ, արա՛, ես ձեզ սիրում եմ, բխկ»:

Մեկ այլ մեծ սուտ են անցկացնում նախորդ հանցավոր վոժդի կողմնակիցները մեր հու-հուների մտքներով այն դեպքում, որ նրանց մտքներով ոչինչ չպիտի անցնի: Բանն այն է, որ նրանք խոսում են, թե իբր Հու-հու-դըմփ առաջինի արդար որոշումով վանդակներ նետած ու արեւին փռած մարդիկ մահանում են այն պատճառով, որ վոժդի գլխավոր սնխչի Թորոս Դդուման եւ վոժդի գլխավոր վանդակապետ Զեյնալ Աննամուսան ոչինչ չեն անում, որ այդ մարդկանց փրկեն: Ավելին, այդ սուտ լուրերը հասել են սպիտակ մարդկանց եւ սպիտակ մարդիկ մեր ամենադուխով վոժդ Հու-հու-դըմփ Առաջինից պահանջում են աչոտ տալ, թե ինչով էին զբաղվում Թորոս Դդուման ու Զեյնալ Աննամուսան: Այդ կապակցությամբ մեր վոժդ Հու-հու-դըմփ Առաջինը ասում է. «Արա՛, մտքներով չանցնի, որ իմ նշանակած հուհույապետեր Թորոս Դդուման ու Զեյնալ Աննամուսան վարվել են օրենքին հակառակ: Արեւը, որից մարդիկ վանդակներում մեռնում են, ստեղծվել է նախորդ հանցավոր վոժդի ժամանակ, իսկ այն, որ Դդուման ու Աննամուսան զբաղված են եղել ձեր բանանները մեջ-մեջ անելով եւ ուշադրություն չեն դարձրել վանդակներում նստած մարդկանց` նույնպես օրենքով է, հանգի՛տս նստեք տեղներդ, արա՛, ես ձեզ սիրում եմ»:

Պետք է ձեզ տեղեկացնենք, որ վերջերս մեր ամենադուխով վոժդ Հու-հու-դըմփ Առաջինը գնացել էր սպիտակ մարդկանց մոտ: Այնտեղ էր նաեւ մեր հարեւան մարդակերների ցեղի վոժդ Ալի Շուն-շան-տղեն: Սպիտակ մարդիկ ասացին, որ մեր վոժդը պիտի հանդիպի Ալի Շուն-շան-տղայի հետ եւ հետը դեսից-դենից զրույց անի: Ու, քանի որ մեր վոժդը մի անգամ արդեն ասել է, որ Ալի Շուն-շան-տղեն էնքան էլ մարդակեր չի, այլ լավ կրթված վոժդ ա, մեր վոժդը իր հետ որպես` հարեւանը հարեւանի հետ, խոսացել ա դեսից-դենից ու նրան նվիրել ա իր գլխարկը, ինչից Ալի Շուն-շան-տղեն դուխ ա առել ու երջանկացել ա:

Մեկ այլ հրովարտակով մեր իմաստուն վոժդ  Հու-հու-դըմփ Առաջինը որոշեց փակել բոլոր այն  խրճիթները, որտեղից  հու-հուները իրար էին վաճառում լուցկի ու բանաններ: Բացի այդ, նա հանճարեղ լուծում գտավ սովածներին կերակրելու ու հաիվանդներին բուժելու համար`  կարգադրեց բոլոր կենդանիների կմախքները, որոնք երբեմն հանդիպում են խրճիթների բակերում վերացնել: Եվ վերջապես պետք է մեր սիրելի «Մեր լոնքը» ցեղախմբին ուրախացնենք, որ մեր վոժդը լուծեց մեր դարաշրջանի ամենաբարդ խնդիրը: Նա երկար մտածելուց հետո որոշեց, որ կոկորդիլոսը ո՛չ կենդանի է, ո՛չ թռչուն, ո՛չ էլ միջատ, այլ ծառ է, քանի որ կանաչ է: Ով որ կհամարձակվի մեր վոժդի որոշմանը ասել չէ, նրան կփռենք արեւին եւ հու-հուներին կհանձնարարենք քարեր նետել նրա վրա:

Տումբու-Լյումբու «Մեր լոնքը»` հաղորդագրություն 6

Փա՜ռք մեր առաջնորդ Հու-հու-դըմփ Առաջինին ու Միակին: Փա՜ռք «Մեր լոնքին», կեցցե՜նք մենք: Մինչեւ վաղը ուրիշ լրատվամիջոց չկարդալ, չլսել, չտեսնել, դիվաններին չպարկել, հանգի՛ստ նստեք տեղներդ, վոժդը ձեզ սիրում է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА