o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատերազմի մասին պետք է խոսել վավերագրության ժանրով

29.01.2019 20:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Պատերազմի մասին պետք է խոսել վավերագրության ժանրով

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի արտիստների հուշերի հիման վրա բեմադրվել է «Խաղաղության գենեզիս» վավերագրական ներկայացումը, որի ընթացքում թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը պատերազմի թողած հետքերի մասին պատմում է տավուշցու, իսկ գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը` արցախցու տեսածն ու վերապրածը, իսկ դերասան Վարշամ Գեւորգյանը` երեւանցու վերապրած հուշերը:

Չեմ ուզենա, որ այդ հաղթանակը գա Ստրասբուրգից. Արմեն Աշոտյանը` Քոչարյանի գործի մասին

 «Ներկայացումը մեր ապրածն է, մեր մաշկի վրա զգացածն է»,-այսօր  «Ազդակ» լրագրողական ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց թատրոնի տնօրեն ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ, ապա խստորեն շեշտեց, որ ներկայացման մեջ հնարած կամ մտացածին որեւէ բան չկա:

Ներկայացման բեմադրիչ եւ թատրոնի գեղարվեստական ղեկավար ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ դիտարկմամբ` պատերազմի մասին անպայման պետք է խոսել վավերագրության ժանրով, ինչն էլ իրենք արել են. «Խնդիրն այն է, երբ իրականում տեսնում ես պատերազմը, եւ հետո, պատերազմի շուրջ գեղարվեստական հեքիաթներ են պատմում, սկսում ես չհավատալ. երեւի թե դա նրանից է, որ այդ վերքը գիտես ինչպիսին է: Միշտ մտածել եմ, որ եթե պատերազմի մասին խոսել, ուրեմն` անպայման վավերագրական ժանրում»:

Եթե ձեռք է տվել, պետք է խաղա. Աշոտյանը` Վանեցյանի քաղաքականություն մտնելու մասին

 Մինչ Նարինե Գրիգորյանը լրագրողներին պատմում էր իր ապրումները, թե ինչպես պատերազմի օրերին, երբ իր հայրը գերության մեջ էր, իսկ Արմանի հայրը` սահմանին, Արման Նավասարդյանը, հուշերի գիրկն ընկնելով, չկարողացավ պահել հուզմունքն ու արտասվեց: Սակայն, տնօրենին նեղ դրության մեջ չթողնելով, Նարինեն շարունակեց. «Այս ներկայացման ժամանակ մենք շատ ենք հուզվում, որովհետեւ շատ բաց նյարդի ու իրական պատմությունների վրա է հիմնված, փորձերին էլ ենք լալիս, ներկայացմանն էլ»:

Բանկային գաղտնիքի մասին օրենքը կարող է փոխվել միայն բանկերից ցանկացած արտահոսք բացառելու ուղղությամբ. նախկին վարչապետ

Արցունքները սրբելով` Արմանը լրացրեց. «Եղել են տեսարաններ, որ ասել ենք` չե՛նք կարողանալու խաղալ... Հիմա առավելեւս, երբ ներկայացման ընթացքում` դադարի ժամանակ մեկ էլ լսում ես հանդիսատեսի արձագանքը, շնչառությունը, թե ինչպես է հուզվում, ինչը նկատելի է հատկապես այն ժամանակ, երբ զգում ես, որ ասելիքդ հասնում է  տեղ ու անդրադառնում է քեզ, դա, երեւի, դերասանի համար ամենամեծ պարգեւն է»:

Արարատ Միրզոյանը՝ հնարավոր հրաժարականների մասին

Դերասան ՎԱՐՇԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ էլ, ներկայացման ընթացքում մեկ ժամից ավելի Արցախյան պատերազմը ներկայացնում է երեւանցու հայացքից: Թեպետ նա գերադասեց, ոչ թե դրվագներ պատմել, այլ առաջարկեց գոնե մեկ անգամ նայել ներկայացումը, հիմնավորելով, որ ներկայացումը ստացված է, ու այն պետք է դիտել, բայց խախտելով որոշումը` պատմեց. «Ամբողջությամբ ժամանակագրությամբ ներկայացվում է մեր հիշողությունները, օրինակ` ես պատմում եմ Բալահովիտի զենքի պահեստի պայթյունը, թե ինչպես եմ դա տեսել, ու պապիկիս ինչպես եմ հարցրել` հրավառությո՞ւն է... Դա կարեւոր փաստագրություն է, եւ պատերազմի ամբողջ ժամանակագրությունը մենք կարող ենք տեսնել ներկայացման մեջ»:

Վարչապետն ու նախագահը Եռաբլուրում զրուցում են իրենց դիետայի մասին, Փաշինյանը պատմեց, թե քանի կիլո է չաղացել. «Голодание спасет вашу жизнь»

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հանդիպման մասին ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:

Լուսանկարները դիտեք այստեղ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА