o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

29.01.2019 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հին, բարի ժամանակներում կար այսպիսի անեկդոտ: Ուսուցիչը երեխաներին խնդրում է թռչունների անուններ թվարկել, եւ նրանք ասում են` աղավնի, արծիվ, բու... Եվ Աշոտիկը հանկարծ ասում է` կոկորդիլոս: Ուսուցիչը հետաքրքրվում է, թե ումից է լսել այդպիսի բան, եւ երեխան պատասխանում է` պապայից ու մամայից, պապան պատգամավոր է, իսկ մաման` կրթության բաժնի վարիչ: Ինչքան էլ զարմանալի լինի, այդ անեկդոտը այսօր դարձել է իրականություն: Եվ այդ իրականությունը լսեցինք կուսակցության եւ կառավարության օրգան «Ազատություն» ռադիոկայանի եթերում Արարատի մարզպետ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ: Պատասխանելով մարզում կոկորդիլոսի բիզնեսի մասին հարցին, մարզպետն ասաց, որ կային խոչընդոտներ, որոնք հիմա հարթված են: Այն է` ՊԵԿ-ը կարծես թե կողմնորոշվեց` կոկորդիլոսի ձվերը որպես թռչնի՞, թե՞ կենդանու ձվեր պետք է հարկվեն: Ու մարզպետը նաեւ բազում ընդհանրություններ է տեսնում կոկորդիլոսների եւ թռչունների միջեւ: Բայց, հարգելի քաղաքացիներ, այդ հարցի մեջ շատ չխորանաք, թե չէ ՊԵԿ-ը ձեզ ցույց կտա, թե կոկորդիլոսն ինչ թռչուն է:

ԶԱՐՄԱՆՔ

#ԹՈՂԵՔԱՇԽԱՏԵՆՔ` ի՞նչ եք կարծում, ո՞վ է վերջերս հանդես եկել այդ կարգախոսով: Եթե կարծում եք, որ  հերթական դեղնակտուց թրաշամանուկ պաշտոնյան է, ապա սխալվում եք: Ինչքան էլ զարմանալի լինի, այս անգամ տվյալ կարգախոսը մեծ տառերով գրել էին Օպերայի շրջակայքի սրճարանների սեփականատերերը: Պատճառն այն է, որ քաղաքապետը, չգիտես ինչու, որոշել է շտապ լիկվիդացնել այդ սրճարանների մեծ մասը` իբր թե դրանց տեղը ծառ տնկելու համար: Բայց մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ երեւանցին արդեն սովոր էր այդ սրճարանների հարմարավետ միջավայրին: Բանն այն է, որ ահագին մարդ դրանից գործազուրկ կդառնա, եւ սրճարանների աշխատակիցները նշում են. «Բոլորը բանկերից կախված են: Էդպես չեն վարվում: Թող աշխատատեղ լինի, ոչ ոք դեմ չէ Օպերայի բակի գեղեցկությանը: Նախարարությունները փակում են, էս փակում են, էն փակում են»: Եվ իրոք, այս թավշիստները բացի բան փակելուց, կառուցողական որեւէ բանի ընդունա՞կ են:

ԶԱՐՄԱՆՔ

Եվ իհարկե չենք կարող շրջանցել մեր շատ սիրելի ժողվարչապետին: ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ըստ էության, փորձում էր համոզել հանրությանը, որ Ալիեւի հետ ժամուկես ոչ մի էական բան չեն քննարկել կամ պայմանավորվել: Սակայն Դավոսի համաժողովի կազմակերպիչները զարմանալիորեն ուրիշ բան են ասում: Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի կազմակերպիչները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը ներառել են համաժողովի 33 գլխավոր իրադարձությունների մեջ: ՀՏՀ կայքում նշվել են 33 իրադարձություններ, որոնք ազդեցություն են ունեցել աշխարհի վրա: «Ադրբեջանի նախագահը եւ Հայաստանի վարչապետը Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հանդիպումն օգտագործել են հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն առաջ մղելու համար»,- նշված է համաժողովի կայքում:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА