ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սասունը կգլխավորի ԵԿՄ-ն. համագումարը՝ մարտի 5-ին

23.01.2019 18:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սասունը կգլխավորի ԵԿՄ-ն. համագումարը՝ մարտի 5-ին

Մեր արժանահավատ աղբյուրի տեղեկացմամբ, նախօրեին տեղի է ունեցել ԵԿՄ եւ ազատամարտի մի խումբ հրամանատարների հերթական հավաքը՝ նվիրված միության ղեկավարի եւ այդ նպատակով՝ համագումար հրավիրելու հայտնի խնդրին: Հավաքին մասնակցել են նաեւ Սասուն Միաքյելյանն ու Արամ Սարգսյանը, որոնք համարվում են ԵԿՄ նախագահի հիմնական թեկնածուները: Աղբյուրը տեղեկացնում է, որ Արամ Սարգսյանը հավանություն է տվել, որ ԵԿՄ նախագահի պաշտոնը հասնի Սասուն Միքայելյանին: Մեր մեկ այլ աղբյուր էլ տեղեկացնում է, որ Արամ Զավենիչն այդ հավանությունը տալով, սեփական երկար հաշվարկներն է ունեցել: Այն է. առաջիկայում, բոլորն են հասկանում, որ արցախյան խնդրի հետ կապված բարդ ժամանակներ են սպասվում, եւ թե այդ ընթացքում ինչեր կարող են լիել ԵԿՄ-ում եւ աազտամարտի վետերանների շրջանակներում, դժվար է կանխատեսելը: Ուստիեւ, ըստ երկրերդ աղբյուրի, Ա.Սարգսյանը որոշել է ավելորդ պատասխանատվությա տակ չընկնել. Փաշինյանի ապագա քայլերի ամենահիմնական պատասխանատուներից մեկն էլ Սասուն Միքայելյանն է՝ որպես նրա «հեղափոխական» առանցքային զիմակիցներից մեկը, եւ թող նա էլ ստանձնի ԵԿՄ ղեկավարի պաշտոնն ու նաեւ այդ ուղղությամբ մինչեւ վերջ կրի պատասխանատվություն:

Օգնենք Հայկ Մարտիրոսյանին ստանալ իր հասանելիք մանաթները, Հայկ Մամիջանյան

Իսկ մեր առաջին աղբյուրը, ներկայացնելով մանրամասներ, տեղեկացնում է, որ դեռ միայն նախնական որոշում կա. Զավենիչը պետք է մեկներ Եվրոպա, ուստի վերջնական որոշումը թողել են նրա վերադարձից հետո: Նախնական որոշել են, որ ԵԿՄ-ի համագումարը կհրավիրեն մատի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, դրանով փորձելով ցույց տալ, որ ԵԿՄ-ն մնում է Վազգենի գաղափարակա ժառանգորդը: Միայն թե ամբողջ խնդրին այն է, որ եթե ներկայումս արդեն այսպես բացահայտ է խոսվում հողեր հանձնելու մասին, էլ ի՞նչ է մնում Վազգենի ժառանգություն ասվածից: Հա, ասում են նաեւ, որ այդ հողի վրա անգամ Զավենիչն է խիստ դժգոհ իր զինակից Փաշինյւանից: Բայց դե ձեռքին ի՞նչ ճար կա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА