o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈՒ ԵՆ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԽՈՍԵԼ «ԽՈԶԻ ԳՐԻՊԻ» ՄԱՍԻՆ

23.01.2019 20:45 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԻՆՉՈՒ ԵՆ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԽՈՍԵԼ «ԽՈԶԻ ԳՐԻՊԻ» ՄԱՍԻՆ

Թեեւ ՀՀ ԱՆ-ն ջանասիրաբար փորձում է հանգստացնել հանրությանը, թե «խոզի գրիպի» հետ կապված իրավիճակը վերահսկելի է, եւ խուճապի կարիք չկա, այնուամենայնիվ, ըստ հանրության շրջանում տարածված լուրերի, իրավիճակն իսկապես անհանգստացնող է: Ավելին, տեղեկություններ են շրջանառվում, որ գրիպի հետեւանքով մահացածների թիվը ոչ թե մեկ-երկուսն են, այլ տաս-տասնհիգը, որոնց մասին, ըստ նույն լուրերի, պատկան մարմիններին խստիվ հրահանգված է՝ չբարձրաձայնել: Իրականում քանի՞ մարդ է «խոզի գրիպից» մահացել, նրանց թվում կա՞ն երեխաներ: Ի վերջո, ի՞նչ կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվել կամ իրականացվում, որ նախ՝ այս վիճակը չլիներ, եւ երկրորդը, որ այն արագորեն հարթվի: Այս հարցերի հետ կապված կրկին անգամ դիմեցինք ՀՀ ԱՆ լրատվական բաժին, որտեղից մեզ պատասխանեցին, որ մահացածների թիվը երկուսն է, որոնց մոտ բացի գրիպից հայտնաբերվել են նաեւ այլ զուգորդվող հիվանդություններ: Իսկ թե ինչ կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվում, խորհուրդ տվեցին հետեւել իրենց պաշտոնական էջին, քանի որ կոնկրետ մասնագետները զբաղված են մոնիտորինգով եւ մեր հարցերին, համենայնդեպս, այսօր դժվար թե հասցնեն պատասխանել:

ԱՆՈՐԱԿ ՍՆՈՒՆԴԸ` ԴԻՍԲԻՈԶԻ ՊԱՏՃԱՌ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА