o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ՏԱՐՎԱ ԺԱՄԿԵՏ»

23.01.2019 20:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ՏԱՐՎԱ ԺԱՄԿԵՏ»

«Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ« Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ, անդրադառնալով նոր ձեւավորված խորհրդարանին եւ իշխանությունից հանրության ակնկալիքներին` հստակ ժամկետներ նշեց:

«ԿԳՄՍ նախարարությունը սկսել է փոփոխություններ անել սխալ տեղից». Արման Ղուկասյան

Նոր իշխանությունը երիտասարդ է, մեծ մասամբ` փորձառություն չունի, բայց մեր սոցիոլոգները վստահաբար ապացուցել են, որ հանրության կողմից մեր նոր իշխանությունն ունի վստահության 2-3 տարվա ժամկետ: Այս ընթացքում իշխանությունը պետք է սովորի արդյունավետ ներքին եւ արտաքին քաղաքականություն վարել, լինել հաջողակ իր կատարած գործերում եւ արդարացնել մարդկանց սպասումները: Ինչ վերաբերում է իշխանության մաս կազմող  մարդկանց, այո, նրանց շարքերում կան այնպիսիք, որոնք հայտնի են իրենց նախկին հակառուսական ելույթներով, դիրքորոշումներով եւ հիմա էլ, դժվար թե, փոխվել են, բայց ակնհայտ է, որ նոր քաղաքական էլիտան որոշ հարցերում ավելի անկեղծ ու սկզբունքային գտնվեց: Օրինակ` Ազգային ժողովում ստեղծելով Եվրասիական ինտեգրման հանձնաժողով: 2013 թվականից Հայաստանը մասնակցում է այս ինետգրացիոն գործընթանցին, եւ նախկին խորհրդարանն ուներ հնարավորություն ձեւավորել նման հանձնաժողով, որը կզբաղվեր այդ հարցերի կարգավորմամբ: Մինչդեռ այդպիսի հանձնաժողով ստեղծվեց միայն հիմա: Այնպես որ, մենք ցանկանում ենք հաջողություններ նոր իշխանություններին, որովհետեւ լավ հասկանում ենք, որ եթե նա չգնա հանրության ցանկություններով, եթե դանդաղի իր քայլերում ու չներկայացնի հանրության մեծամասնության շահերը, այդ ժամանակ կլինի վատ թե՛ նրանց համար, ովքեր գտնվում են գործընթացների կենտրոնում, եւ թե՛ նրանց համար, ովքեր այս ամենին հետեւում են դիտորդի կարգավիճակում: Իսկ մենք երբեք չենք ցանկանում, որ մեր երկրի համար վատ լինի:

«Նիկոլ Փաշինյանը ոգեւորում է ստյոպասաֆարյանների նմաններին, որոնք լծվել են ԶԼՄ-ների սեւացման գործին» (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА