ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռասիզմի դրսևորման դեպքում Ա Սերիայի խաղերը կդադարեցվեն

20.01.2019 12:27 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ
Ռասիզմի դրսևորման դեպքում Ա Սերիայի խաղերը կդադարեցվեն

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան խոսել է Ա Սերիայում ռասիզմի դրսևորումներից և նշել է, թե ինչպես է իր ղեկավարած կառույցը պատրաստվում պայքարել այդ խնդրի դեմ:

29-ամյա բնակիչը 22-ամյա երիտասարդի հետ գտնվել է հեռախոսակապի մեջ՝ հսկելով տարածքը, որպեսզի վտանգի դեպքում զգուշացնի վերջինիս

«Մենք պատրաստվում ենք քննարկել խաղերը դադարեցնելու տարբերակը: Ֆեդերացիայի հաջորդ նիստի ժամանակ կզբաղվենք այդ հարցով:

Եթե խաղերի ընթացքում լինեն ռասիզմի դրսևորումներ, մարզադաշտի մեկնաբանը համապատասխան հայտարարություն կանի, խաղը ժամանակավորապես կդադարեցվի, իսկ թիմերը կմոտենան դաշտի կենտրոնական շրջանին:

Եթե ռասիզմի դրսևորումները շատ լինեն, հնչեն անթույլատրելի արտահայտություններ, թիմերը կգնան հանդերձարան: Նման դեպքերում խաղերը վերսկսելու հարցը կորոշեն տվյալ մարզադաշտի անվտանգության աշխատակիցները»,- Գաբրիելե Գրավինայի խոսքը մեջբերել է La Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ վերջերս Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պատժել էր «Ինտերին», որի երկրպագուները վիրավորել էին «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին: Միլանյան թիմն առանց հանդիսականների երկու հանդիպում անցկացրեց:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА