ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

20.01.2019 10:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի:

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 259 բեռնատար, 167 մարդատար ավտոմեքենա և 2 ավտոբուս:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА