o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԵՐԾԱՆՎԱԾ Է ՌՈՏՇԻԼԴՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

18.01.2019 21:00 ԹԵՄԱ
ՎԵՐԾԱՆՎԱԾ Է ՌՈՏՇԻԼԴՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

Սկիզբը ` թիվ 1 -ում

 

ՃԱՊՈՆԻԱՆ

Մայր Աթոռը հրապարակել է 2018 թվականի գործունեության ամփոփ տեղեկագիրը

Ֆուձիյամա` Ճապոնիայի սրբությունը: Այժմ երկիրը «տնտեսական ընկած հրեշտակ է»: Այս տարին 5-րդն է, երբ տնտեսական աճը զրոյի շրջակայքում է: Այս անգամ Ճապոնիան ուզում է դրական արդյունք արձանագրել զբոսաշրջության հաշվին եւ հույս ունի  տարեկան ընդունել 40 մլն զբոսաշրջիկ: Դրան նպաստում է այն, որ 2019-ի աշնանը Տոկիոն ընդունելու է ռեգբիի աշխարհի գավաթը, իսկ 2020-ի ամռանը` Օլիմպիական խաղերը:

ՎԵՐԾԱՆՎԱԾ Է ՌՈՏՇԻԼԴՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

 

ՀՆԴԿԱՍՏԱՆԸ

Փիղը Հնդկաստանի խորհրդանիշն է: Համաշխարհային վերնախավերը այժմ խաղագումարը դնում են Հնդկաստանի վրա` Չինաստանի փոխարեն: 2018-ին օտարերկրյա ներդրողները այդ երկրի տնտեսություն ներդրեցին 38 մլրդ դոլար, մինչդեռ Չինաստան ներդրվել է 32 մլրդ: Արդեն այս տարի երկիրը մուտք կգործի 5 ամենախոշոր տնտեսությունների շարք: Էժան աշխատուժի շնորհիվ այստեղ բացվել են սմարթֆոններ արտադրող 120 ընկերություններ, այդտեղ գալու մասին մտածում են նաեւ այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Samsung-ը եւ չինական Xiaomi-ն: Առաջիկա մի քանի տարում Հնդկաստանի բնակչությունը դառնալու է ավելի շատ, քան Չինաստանինը: Այդ ամենը ձեռնտու է Նարենդրե Մոդիին, ով  ընկերություն է անում Պուտինի հետ: Հիմա նաեւ Թրամփը սկսում է ԱՄՆ-ն վերակողմնորոշել հին գործընկեր Պակիստանից դեպի Հնդկաստան` հույս ունենալով վերջինիս դարձնել ռազմավարական դաշնակից:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2018 թվականի սև ցուցակը

 

ՉԻԱՆՍՏԱՆԸ

Պանդա արջը Չինաստանի խորհրդանիշն է: Երկիրը ամփոփում է 1978 թվականին Դեն Սյաոպինի նախաձեռնությամբ սկսված տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների 40-ամյակի արդյունքները: Դրանց շնորհիվ Չինաստանը դարձավ ԱՄՆ-ից հետո աշխարհի 2-րդ տնտեսությունը եւ հույս ունի դառնալ առաջինը: Ուշագրավ է պանդա արջի մռայլ տեսքը: Հավանական է, որ արեւմտյան փորձագետները Չինաստանին արագ հաղթանակ չեն խոստանում:

Փաշինյանի առաջարկած ոչխար պահելու ծրագիր 2019-ին նախատեսված չէ

 

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ

Բուլդոգը համարվում է ազգի խորհրդանիշը: Շան այդ տեսակը  սովորաբար նույնացվում է հին-բարի Բրիտանիայի հետ: Այսօր թիվ մեկ հարցն է` արդյո՞ք մարտի 29-ին երկիրը կլքի Եվրամիությունը: ԵՄ-ից դուրս գալը (բրեքզիթը) բարդ իրավական եւ քաղաքական գործընթաց է: Արդյունքում միգուցե Լոնդոնը համաձայնվի բրեքզիթի` Բրյուսելի թելադրված պայմաններով, միգուցեեւ տեղի ունենա ամբողջական խզում ԵՄ-ի հետ: Եվս մեկ տարբերակ` խորհրդարանական «ապստամբությունն» է, որը վերջ կդնի վարչպետ Թերեզա Մեյի մանդատին:

2019 թվականի բյուջեում կրթության ծախսերը կրճատվել են. Ջանջուղազյան

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այս տարի  մոլորակի բնակչության մեկ երրորդը ընտրելու է իշխանություն` զորօրինակ Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Նիգերիայում, Ուկրաինայում եւ այլ երկրներում:

 

«ՆԱԽԱԳԾՎԱԾ» ԵՐԵԽԱՅՈՎ ԱՐԱԳԻԼԸ

Իրականություն են դառնում աշխարհիս ուժեղների երազանքները` կանխավ նախատեսված որակներ ունեցող մարդկանց ստեղծումը, որն իրականացվում է գեների «խմբագրումով» դեռեւս սաղմնային փուլում: Գենետիկ սքրինինգի մեթոդը առաջին քայլն է դեպի «նախագծված» երեխաները: Շուտով Արեւմուտքի երկու խոշոր կենսատեխնոլոգիական ընկերություններ արհեստական բեղմնավորում իրականացնող զույգերին առաջարկելու են հնարավորություն էկրանավորել սաղմը դեռեւս մինչեւ մոր արգանդ ներդնելը: Դրա նպատակն է հաշվարկել, թե ինչպիսի հիվանդություններ հետագայում կարող են առաջանալ կոնկրետ սաղմի մոտՈւ, թեեւ այդ ընկերությունները ասում են, որ ելնելով էթիկական նկատառումներից ստուգելու են միայն սաղմերի` տարատեսակ հիվանդությունների ռիսկերը, սակայն  առկա է մեծ գայթակղություն այդ տեխնոլոգիան կիրառել այլ նպատակներով` օրինակ` ընտրել սաղմը նրա այս կամ այն ապագա ընդունակությունից ելնելով:

14.05.2017 թվականի ավագանու ընտրությունների արդյունքները

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ

Իլոն Մասկի Tesla-ն դրանց ամենահանրահայտ արտադրողն է: Սակայն մրցակիցները քնած չեն: Ըստ GTM Research-ի գնահատականների` մինչեւ 2020-ը աշխարհում արդեն լինելու է ավտոմեքենաների արագ լիցքավորման  առավել քան 1 մլն կետեր ավտոմայրուղիներին եւ առավել քան 5 մլն` բնակելի թաղամասերում:

 

ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻՆ

Այս դերասանուհին պայքարում է փախստականների եւ ներգաղթյալների իրավունքների համար` նվիրաբերելով այդ նպատակին մեծ անձնական գումարներ: Սակայն միայնակ նա այդ խնդիրը չի կարող լուծել: Ամբողջ աշխարհում արդեն 6 տարի շարունակ աճում է փախստականների քանակը: Եվ  փորձագետների գնահատմամբ` այս տարի դա նույնպես շարունակվելու է:

ՀՀ երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար ամսին կազմել է 189 177 մարդ. ՔԱԳՎ

 

ԼՈՒՍՆԱՅԻՆ ՆՈՐ ՄՐՑԱՎԱԶՔԸ

Այս տարի Լուսին վայրէջք կկատարեն միանգամից  3 տիեզերանավ: Ամենաամբիցիոզ նախագիծն է չինականը` դեկտեմբերի 7-ին Սիչան տիեզերակայանից թողարկված «Չանիե-4» տիեզերանավը, որի փափուկ վայրէջքը Լուսնի հակառակ կողմում կարող է լինել աշխարհում առաջինը: Իսկ հունվարին դեպի Լուսին մեկնելու է հնդկական «Չանդրայան-2» տիեզերանավըԻսրայելական SpaceIL ընկերությունը ծրագրել է տարվա սկզբներին թողարկել Sparrow («Ճնճղուկ») լուսնային զոնդը ամերիկյան Falcon-9  հրթիռի միջոցով եւ մեկ-երկու ամսից կատարել դրա վայրէջքը Լուսնի վրաՌուսաստանում ծրագրվում է թողարկել լուսնամերձ տիեզերակայան (2021թ.), «Ֆեդերացիա»` տիեզերագնացի կողմից կառավարվող տիեզերանավ, ինչպես նաեւ հետազոտել Լուսինը «Լունա» սերիայի ավտոմատ տիեզերակայաններովԼունա» 25, 26, 27, 28), ինչպես նաեւ տիեզերագնացներին իջեցնել Լուսին եւ 2035-ից հետո ստեղծել լիարժեք լուսնային հենակետ:

Ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցության 2018 թվականի ծրագիրը

 

«ԱՇԽԱՐՀԻ ԾԱՅՐԸ»

Լեոնարդո դա Վինչիի ոճով արված տիեզերանավի այս նկարում պատկերված է ՆԱՍԱ-ի «Նոր հորիզոններ» միջմոլորակային ավտոմատ տիեզերակայանը: Այն թողարկվել է 2006-ի հունվարի 19-ին ամերիկյան «Ատլաս-5» հրթիռով` ռուսական արտադրության ՌԴ-180 շարժիչով: Հունվարի 1-ին այն հասել է, այսպես կոչված, Կոյպերի գոտի, որը գտնվում է Արեգակնային համակարգի ծայրամասերում Նեպտունի ուղեծրից դուրս, դա երկրագնդից շուրջ 7 մլրդ կմ հեռու է:

2018 թվականին պաշտպանության նախարարությունը հանդես կգա նոր նախաձեռնություններով. Վիգեն Սարգսյան

 

ԱՐԹԵՄԻԶԻԱ ՋԵՆԹԻԼԵՍԿԻՆ

Սա Վերածննդի դարաշրջանի հռչակավոր նկարչուհու ինքնանկարն է` սուրբ Եկատերինայի կերպարով: Մի տարի առաջ այդ նկարը աճուրդով վաճառվել էր 2.360.600 եվրոյով: 17-րդ դարում ապրած Արթեմիզիան համարվում է ֆեմինիզմի նախակարապետ, նա MeToo շարժման խորհրդանիշներից մեկն է: Նկարչուհուն հովանավորում էր Մեդիչիների ամենազոր տոհմը:

 

ՄՈՂԵՍԸ

Այն համարվում է հավերժության եւ իմաստության խորհրդանիշ: Հնարավոր է, որ նկարն ակնարկում է Լեոնարդո դա Վինչիի «Խաղողը եւ մողեսը» առակը: Փարթամացած խաղողի վազը, հիացած լինելով սեփական գեղեցկությամբ, գոռոզացավ եւ այլեւս  իր կողքը որեւէ այլ բույս չէր հանդուրժում: «Աչքերս քեզ չտեսնեին,- նրան հանդիմանել էր ծեր մողեսը:- Փոխանակ փքվեիր եւ անընդհատ ձգվեիր դեպի վեր, ավելի լավ է խելք սովորեիր հարեւաններից»: Միգուցե սա Թրամփին արված թափանցիկ ակնա՞րկ է: Թե՞ Ռոթշիլդները նկատի ունեին միանգամայն այլ  իմաստնություն եւ հավերժություն:

Ինչո՞վ է զբաղված «Ելքը» Երեւանի ավագանիում

 

ՄԱՀԱՏՄԱ ԳԱՆԴԻՆ

Հոկտեմբերի 2-ին Հնդկաստանը տոնելու է «ազգի հոր» 150-ամյա հոբելյարը: Նա նկարված է իլիկով: 20-րդ դարասկզբին Գանդին մշակել էր «Սաթյագրահա» կոչվող ոչ բռնի պայքարի մեթոդ ընդդեմ անգլիական գաղութարարների եւ հանուն անկախության: Այդ մեթոդի խորհրդանիշը հենց իլիկն է: Գանդին կոչ էր անում բոլոր հնդիկներին անցնել ինքնաապահովման, ինքնուրույն պատրաստել սեփական հագուստը, չգնել բրիտանական ապրանքներ, դրանով իսկ վերածնել արտադրությունն իրենց երկրում:

2017 թվականին աշխարհում զոհվել է 97 լրագրող

 

ՈՒՈԼԹ ՈՒԻԹՄԵՆԸ

Մայիսի 31-ին լրանում է ամերիկյան այդ հռչակավոր բանաստեղծի 200-ամյակը: Նա արտասովոր մարդ էր, ով չի ճանաչում բանաստեղծության ստանդարտ ձեւերը: Այժմ էլ համաշխարհային վերնախավերը փնտրում են ոչ ստանդարտ լուծումներ, որոնք պետք է աշխարհը տանեն դեպի նոր դարաշրջան: Ուիթմենը հանդես էր գալիս ընդդեմ դոլարի պաշտամունքի, եւ հավանաբար նրա նկարը ակնարկ է, որ դոլարը աստիճանաբար դուրս է մղվելու:

Աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը կշարունակվի 2018 թվականին. քաղաքապետարան

Թարգմանեց Արման ԱՐԱՄՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА