ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հաջորդ ընտրություններին «Դաշնակցությունը» մտադիր է տուն ուղարկել ներկա իշխանություններին

16.01.2019 14:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հաջորդ ընտրություններին «Դաշնակցությունը» մտադիր է տուն ուղարկել ներկա իշխանություններին

Ակնհայտ է, որ ազգային կառույցները համարվում են անընդունելի և ուղղակի կամ անուղղակի միջոցներով, հակառակ հրապարակավ հնչեցրած հավաստիացումների, դառնում են թիրախ, որոնց շուրջ փորձում են բացասական մթնոլորտ ստեղծել, վարկաբեկել կամ պառակտել։ Այդ թիրախների շարքում են հայկական բանակը, հայկական ազգային եկեղեցին, հայկական ազգային կուսակցությունները, կազմակերպված Սփյուռքը, ազգային արժեհամակարգը։ Այդ մասին ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի բացման ժամանակ։

Հայկ Ալումյանի անունից հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն. տեսանյութ

Ներկայացնում ենք նրա ելույթը որոշ կրճատումներով։ Ամբողջական տեքստը հասանելի է այստեղ։

«Այս ամենը նկատի ունենալով` կարելի է փաստել, որ նոր իշխանությունները չեն արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները և անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար էլ սկիզբ առավ այդ շարժումը:

Բայց սա դեռ ամենավտանգավորը չէ: Անփորձությամբ, սխալ կառավարմամբ և անորակ կադրերով իշխանությունները կարող են վատագույն դեպքում երկիրը մի քանի տարով հետ գցել իր բնականոն զարգացումից:

Ավելի վտանգավոր են այն միտումները, որոնք երևակվում են ազգային խնդիրներին վերաբերող` նոր իշխանությունների որդեգրած քաղաքականության մեջ: Այդ միտումները, եթե ընդամենը սխալմունքի հետևանք են, դարձյալ վտանգավոր են, բայց եթե ծրագիր են, ապա կարող են կործանարար լինել, և այլևս խոսք չի կարող գնալ երկիրը մի քանի տարով իր զարգացումից հետ գցելու մասին, այլ խոսք կարող է գնալ երկիրը կորցնելու մասին:

Ուստի այս պայմաններում մեզ այլ ելք չի մնում, քան դիրքավորվել ներքին վտանգներին դիմակայելու համար: Լինելով կառավարությունից և խորհրդարանից դուրս՝ շարունակել լինել ժողովրդի կողքին՝ անընդհատ և ամենուրեք, ու ժողովրդի հետ չթողնել, որ մինչև հաջորդ ընտրություններ կառավարությունը և խորհրդարանը ճակատագրական սխալներ անեն, իսկ հաջորդ ընտրություններին արդեն տուն ուղարկել այս իշխանություններին և ստանձնել երկրի ամբողջական ղեկավարման գործը։

Մինչև հաջորդ ընտրություններ Հայաստանը պետք է ապրի, ուրեմն՝ մեր երկրի անվտանգության ապահովման և Արցախի հարցի արդարացի լուծման խնդիրների համադրումը Հայաստանի հետագա զարգացման ռազմավարության հետ որևէ այլընտրանք չունի»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА