ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վիճակահանության միջոցով ընտրել են իրենց աշխատասենյակները

11.01.2019 16:34 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վիճակահանության միջոցով ընտրել են իրենց աշխատասենյակները

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փակ նիստում հարցեր են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

ՊԵԿ-ի ղեկավարությունը խոստովանեց, որ իրենց ցանկացած աշխատող երեք ամսից դառնում է միլիոնատեր

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորների և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ավելի քան 2 ժամ տևած փակ հանդիպման առաջին մասն ավարտվեց, որից հետո Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահի վերելակով հեռացավ խորհրդարանից: ԱԺ փոխնախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տարբեր հարցեր են քննարկել, պատգամավորները հարցեր են ուղղել Նիկոլ Փաշինյանին:

«Խմբակցության հարցերն են քննարկվել, վարչապետը լսել է խմբակցությանը, մտքերի փոխանակում է եղել, որից հետո ընդմիջում է հայտարարվել»,-ասաց նա՝ հավելելով, որ հարցեր են հնչել տարբեր ոլորտների վերաբերյալ:

Սիմոնյանի խոսքով՝ հանդիպումն ավելի շատ խմբակցության նիստի ձևաչափով է եղել, և քննարկվել են հարցեր խորհրդարանական հետագա աշխատանքի վերաբերյալ:

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ չի քննարկվել նաև խորհրդարանական հանձնաժողովների քանակի հարցը և այլ հարցեր: Ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության վերաբերյալ իշխող ուժը դեռ վերջնական որոշում չունի, չնայած այսօր ևս այդ հարցը քննարկվել է:

Փակ հանդիպման երկրորդ մասում պատգամավորները վիճակահանության միջոցով ընտրել են իրենց աշխատասենյակները:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА