ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լապշինը եւ երեւանյան մարմնավաճառները

11.01.2019 16:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Լապշինը եւ երեւանյան մարմնավաճառները

7 ամիս Ադրբեջանում դատապարտված ՌԴ եւ  Իսարյելի քաղաքացի, հայտնի բլոգեր ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼԱՊՇԻՆԸ գրում է. «Թերթելով լրահոսն այսօր հայտնաբերեցի հետաքրքիր հոդված մարմնավաճառությունը Երեւանում թեմայով: Ընդ որում` ռուսական կայքում, ինչն անսովոր էր, որովհետեւ խոշոր ռուսական ԶԼՄ-ներում հազվադեպ են քննարկում այլ պետությունների այդպիսի նուրբ հարցեր: Ինչեւէ, հիմա ուղղակի կպատմեմ իմ անձնական փորձի մասին, բայց ոչ թե երեւանյան մարմնավաճառների հետ, այլ ընդհանրապես այդ ոլորտի վերաբերյալ, որի հետ պատահաբար բախվեցի Հայաստան այցելության ժամանակ»:

Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է փոխանցել 18,5 մլն դոլար

Հայտնի բլոգերը պատմում է, որ Հայաստան այցելության ընթացքում սովորաբար մեքենա էր վարձում հենց օդանավակայանում, շրջում էր երկրում եւ վերջում մեքենան հանձնում ու հեռանում. «Ինչպես գիտեք, Երեւանից մեկնումները սովորաբար հիմար ժամի են լինում, ասենք, առավոտյան ժամը` 04:00-05:00-ին: Եվ դրա համար փորձում էի գիշերել օդանավակայանի մոտակայքում, որպեսզի արագ տաքսի կարողանայի վերցնեի եւ մի 5 րոպեից լինեի գրանցման կետում: Չգիտեմ` հիմա իրավիճակն ինչպես է, բայց նախորդ տարիներին օդանավակայանի մոտակայքի բոլոր հյուրանոցները… բորդելներ էին մարմնավաճառներով եւ խաղատներով: Բայց ախր ես այդ մասին չգիտեի»:

Մանրամասնելով իր հետ տեղի ունեցածը` Լապշինը նշում է. «Թվում էր, կարծես, հարմար տեղ էր` օդանավակայանին մոտ էր, պսպղում էր գույներով ու մաքուր էր: Մտնում եմ եւ զգում, որ ինչ-որ բան այն չէ: Բայց չեմ հասկանում, թե ինչը: Ներսում շատ գեղեցիկ աղջիկներ նայում են այնպես, կարծես, պատրաստ են հենց այդ րոպեին տրվել քեզ: Հետո հայացքը թեքում են իմ ուղեկցուհու վրա, որը լրիվ համապատասխանում է իրենց կանոններին: Համապատասխանել ասելով` նկատի ունեմ այն, որ բոլորովին միանձնուհու տեսք չունի, բայց դաստիարակված աղջիկ է, ընդհանրապես ես անդաստիարակների հետ չեմ շրջագայում: Հետո ես հասկացա, որ հայացքը ինչպես «ծոծյաների», այնպես էլ աղջիկների, նշանակում էր. «Բայց ինչո՞ւ ես քո «ինքնաեռը» քաշ տվել մեր ազնիվ աղջիկների կենտրոն»: Հասկանալով, որ մենք պարզապես ուզում ենք գիշերել, սկսեցին անմարդկային գներ ասել, չէ որ նրանց բիզնեսը ոչ թե գիշերու համար է, այլ աղջիկների: Նրանք ինչ շահ կարող էին ունենալ ` մեզ սենյակ տրամադրելով գիշերը 20 դոլլարով, եթե մեկ ժամը աղջիկա հետ արժեր 50 դոլլար, իսկ գիշերվա այդ ժամերին ոչ պակաս, քան 80: Դրա համար մեզնից խնդրեցին գիշերելու համար 100 դոլլար, եւ մենք, իհարկե, այդ գնով նրանց ուղարկեցինք գրողի ծոցը»:

Բլոգերը շեշտում է, որ այլ հյուրանոցներ էլ են գնացել եւ ամեն տեղ նույն պատկերն է եղել. «Արդյունքում ձեռքով արեցինք, մեքենան հանձնեցինք եւ քնեցինք օդանավակայանում` գետնի վրա` մեր տակը գցելով մեր շորերը: Իհարկե, նորմալ քուններս չառանք, բայց գոնե մեղք չգործեցինք»:

«Մարտի 1-ի իրական մեղավորները նոր Հայաստանի իշխանությունում են». Ա. Կարապետյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА