o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ղազախստանի խորհրդարանի հայ պատգամավորուհին համայնքի հետ մշտական կապի մեջ է

11.01.2019 11:25 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ղազախստանի խորհրդարանի հայ պատգամավորուհին համայնքի հետ մշտական կապի մեջ է

Ինչպես հայտնի է, ամանորյա գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքում հայերին պատկանող ռեստորանում տեղացի  բնակչի սպանությունը որոշ լարվածություն առաջացրեց: Այդ  իրավիճակից կարծես թե  մի կենտրոնից ստանալով հրաման ակտիվացան, թե  ղազախական  ընդդիմադիր ազգայնական  որոշակի ուժեր  եւ թե Հայաստանում որոշ գործիչներ ու լրատվամիջոցներ, որոնք ավելի շատ հայտնի են ոչ թե որպես ընդդիմադիր, այլ ավելի շուտ իշխանամետ, եւ ոչ թե որպես ազգայնական, այլ ավելի շուտ` լիբերալ: Բարեբախտաբար Կարագանդա քաղաքում ստեղծված լարվածությունը  չծավալվեց եւ Ղազախստանի իշխանությունները ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը: 

Զելինսկին քաղաքային խորհրդի նախագահին վիրավորել ու դուրս է վռնդել խորհրդարանից

«Իրավունքը» դիմեց Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավոր  Նարինե Համլետի Միքայելյանին ստեղծված իրավիճակը մեկնաբանելու խնդրանքով:

- Այդ միջադեպը կրում է բացառապես  քրեակենցաղային բնույթ, որը  ոչինչ ընդհանուր չունի ազգամիջյան կնֆլիկտ հասկացողության հետ: Ցավոք, որոշ անձինք փորձում էին  այդ քրեական միջադեպը օգտագործել, որպեսզի տեղափոխեն այն ազգամիջյան հարթության մեջ: Սակայն Ղազախստանի ժողովուրդը իր ամբողջության մեջ չտրվեց սադրանքների եւ բոլոր փորձերը  ձախողվեցին: Պատմականորեն այնպես է ստեղծվել, որ Ղազախստանը բազմազգ պետություն է եւ ղազախստանյան հանրության մեջ ազգամիջյան  կոնֆլիկտների եւ  քսենոֆոբիայի համար տեղ չկա:

Ղազախստանյան հասարակության մեւ երբեւէ չի եղել լարվածություն  հայերի եւ այլ ազգերի հանդեպ: Ճակատագրի բերումով Ղազախստանը դարձել է ավելի քան հարյուր էթնիկական խմբերի համար հայրենիք եւ կրոնական ու մշակութային բազմազանության  օրինակ: Երկրի ղեկավարի  իմաստուն  քաղաքականության, ղազախ ժողովրդի  ավանդական  հյուրասիրության եւ  սրտաբացության  շնորհիվ ղազախստանյան հողում ծագումից անկախ բոլոր  էթնոսները ապրում են  խաղաղության եւ  բարգավաճման մեջ:

Առաջին իսկ օրից ես իմացա պատահարի մաիսն: Ես գտնվում եմ կապի մեջ  ամբողջ Ղազախստանի հայկական  ազգամշակութային միավորումների հետ: Ոչ մի բողոք հայ համայնքի ներկայացուցիչների կողմից չի ստացվել: Ղազախստանի հայ համայնքը գտնվում է լիակատար անվտանգության մեջ:

Այս պահին  իրավիճակը կայունացվել է, ընթանում է քննություն, որը բաց է եւ թափանցիկ եւ գտնվում է քաղաքացիկան հասարակության եւ պատգամավորական կորպուսի համառ ուշադրության ներքո: Քննության ավարտից հետո գործը կներկայացվի դատարան եւ մեղավորները կկրեն օրենքով սահմանված պատիժը:

Զարուհի Բաբուխանյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА