o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏԱՎՈՒՇԻ ԴԱՏԱԽԱԶԸ ՀԱՄԵՍՏ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵ՞Ր Է

29.02.2016 19:24 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՏԱՎՈՒՇԻ ԴԱՏԱԽԱԶԸ ՀԱՄԵՍՏ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵ՞Ր Է

«Իրավունք»-ը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկանում է, որ 2015 թ-ին Տավուշի մարզի նորանշանակ  դատախազ Արմեն Մարուխյանի դրամական միջոցները համեստ են: Նախորդ տարի դատախազը  հայտարարագրել է բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան. 5,000,000դրամ, 6,000 դոլար:

1000 զոհ ենք տվել վիրուսին, քանզի Նիկոլը ի վիճակի չէր այլ կերպ ապահովել մարդկանց նվազագույն սոցիալական կարիքները. Արմեն Աշոտյան

 

Դատախազի հայտարարագրից, սակայն, տեղեկանում ենք, որ նրա եկամտի աղբյուրից ստացված փոխառություններ են եղել` 593,000 դրամ:

Նրան փոխկապակցված անձանց հայտարարագրերը  կայքում ներկայացված չեն:

Հիշեցնենք` մինչ Տավուշի մարզի դատախազի պաշտոնը ստանձնելը, Արմեն Մարուխյանը եղել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ:

Ի դեպ, երկու տարի առաջ Արմեն Մարուխյանը` որպես մեղադրող դատախազ  եղել է Գյումրու նախկին քաղաքապետի դստեր փեսացուի սպանության գործին մասնակից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА