o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ

30.12.2018 13:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ:

ԱԺ նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, մաղթում ամենայն լավն ու բարին:

Ավարտվող 2018 թվականին մենք մտանք քաղաքական ու հասարակական կյանքի վերափոխումների նոր փուլ: Ունեցանք և՛ լավ, և՛ դժվարին օրեր: Ու թող 2019 թվականը դառնա դեպի ապագան գնացող մեր մտահղացումները կյանքի կոչելու տարի:

Բնականաբար, առաջին հերթին շնորհավորում եմ մեր զինվորներին, հրամանատարներին, Ամանորը սահմանամերձ բնակավայրերում դիմավորող մեր հայրենակիցներին, ովքեր պաշտպանում են այս երազած ու հաղթական խաղաղությունը:

Տոնական այս օրը ցանկանում եմ, որ ամանորյա եղևնիները զարդարող շղթաները նաև լուսավորեն ժողովրդավարական պետություն ու քաղաքացիական հասարակություն ստեղծելու մեր ընտրած ճանապարհը:

Կրկին շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ՝ մաղթում եմ, որ սկսվող 2019 թվականը դառնա առողջության, բարեկեցության, հայոց պետականության հետագա ամրապնդման, տնտեսության, մշակույթի, գիտության ու կրթության զարգացման և մեր երազանքների իրականացման հերթական տարին»:

Սիրուշոն շնորհավորել է Լևոն Քոչարյանի ծննդյան օրը

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА