o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արշակ Կարապետյանը ամոթալի արարք է արել․ զինվորական էլիտան հրաժարվել է նրան ընդունել

27.12.2018 15:57 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արշակ Կարապետյանը ամոթալի արարք է արել․ զինվորական էլիտան հրաժարվել է նրան ընդունել

Ինչպես հայտնի է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 17-ի որոշմամբ՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը նշանակվեց վարչապետի խորհրդական:

Չենք ներելու, չենք ընդունելու և ընդվզելու ենք. Արմեն Աշոտյան

Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանի հետ էին կապում Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի անպատրաստ լինելը, քանի որ իր ենթակայության տակ գտնվող հետախոզությունը թերացել էր։ Նույն կարծիքին էին նաև Փաշինյանն ու իր թիմակիցները, բայց այս տարվա ապրիլին միայն։

Մամուլում լուրեր եղան, թե հատկապես ինչու է Փաշինյանը իր կարծիքը փոխել և Ապրիլյան պատերազմի մեղավորներից մեկին նորից պաշտոնի նշանակել։ Պարոզվում է՝ Արշակ Կարապետյանը այն միակ զինվորականն է եղել, ով Ռոբերտ Քոչարյանի դեմ տվել է նոր իշխանությունների համար ցանկալի ցուցմունք։ Փաստորեն, Քոչարյանի դեմ ցանկալի ցուցմունք տալը կարող է դառնալ ինդուլգենցիա նախորդ իշխանությունների անգամ ամենակասկածելի դեմքերի համար։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Փաշինյանը ցանկացել է Արշակ Կարապետյանին նորից ՊՆ-ում որևէ պաշտոնի նշանակել, բայց զինվորական վերնախավը հրաժարվել է նրա հետ համատեղ աշխատել։ ՊՆ վերնախավի համար առաջին պատճառը եղել է այն, որ Կարապետյանը իրապես թերացել է Ապրիլայն պատերազմից առաջ։ Որքան էլ Փաշինյանը համոզի հանրությանը, որ գաղտնի փաստատթղթեր է կարդացել, միևնույն է, զինվորական վերնախավը գիտի, թե ով է Արշակ Կարապետյանը։

Բացի այդ մյուս հանգամանքն այն է եղել, որ Արշակ Կարապետյանը կասկածելի ցուցմունք է տվել իր նախկին գերագույն գլխավոր հրամանատարի դեմ։ Սպայական չգրված կանոնով՝ սա ամոթալի արարք է։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА