ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պետությունը կանգնած է ՀՀ քաղաքացու կողքին. Լեվոն Բաղդասարյանըՙ Մանվել Գրիգորյանի մասին

22.12.2018 13:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Պետությունը կանգնած է ՀՀ քաղաքացու կողքին. Լեվոն Բաղդասարյանըՙ Մանվել Գրիգորյանի մասին

Ինչպես հայտնի է երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը երեկոյան որոշվել է փոխել ԱԺ նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փոխել խափանման միջոցը, մուծել 25 միլիոն դրամ, որի արդյունքում պարոն Գրիգորյանը տուն է գնացել: Սույն դրվագը երեկ երեկոյան Էջմիածին քաղաքում բավականին բուռն ընդունվեց էջմիածնեցիների կողմից, ովքեր բողոքի ակցիա սկսեցին ընդդեմ Գրիգորյանի ազատ արձակման: Գեներալի շահերի պաշտպան «Լեվ գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ iravunk.com-ի հետ զրույցում վերոնշյալ դրվագով փոխանցեց հետեւյալը.

Դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը. Արսեն Մկրտչյան

«Կարծում եմ ՀՀ-ում գործում են այնպիսի օրենքներ, ըստ որի պետական լիազոր մարմինները, ըստ իս, իրավասու են օրենքով սահմանված կարգով իրականացնել իրենց գործառույթները: Ազատ տեղաշարժվելու իրավունքի խախտում եմ նկատում իմ պաշտպանյալի դրվագով: Կարծում եմ, որ դրա իրավական գնահատականը պարտավոր է տալ պետական լիազոր մարմինը եւ իրականացնել օրենքով սահմանված իր գործառույթները: Ավելին, տեսնում ենք նմանօրինակ վատ նախադեպեր, փակում են վեհափառի ճանապարհը, իսկ երեկ էլ Մանվել Գրիգորյանի ճանապարհը, իսկ հետո կփակեն մի նախարարի, կամ պատգամավորի ճանապարհը եւ այսպես շարունակ: Հայաստանում գործում են օրենքներ, ձեւավորվել է լեգիտիմ իշխանություն, եւ այդ օրենքի ուժով վերջիններս ոչ միայն կրողն են այլեւ  պարտավոր են թույլ չտալ նման անօրինական գործառույթներ:

Մեկ անգամ եւս ցանկանում եմ շեշտել, որ բացառվում էին օրենքով նախատեսված այն հիմքերը, որի արդյունքում Մանվել Գրիգորյանը պետք է մնար կալանքի տակ, դրան գումարած նաեւ նրա հիվանդությունները: Կածում եմ, որ Մ. Գրիգորյանի նկատմամբ պետք է դեռ ամիսներ առաջ այս գործառույթն իրականացնեին, քանի որ չկային այն հիմքերը, ըստ որի հավանական կլիներ, որ նա դուրս գալուց կրկին հանցանք կգործեր: Օրենքում նշված է, որ եթե չկա ապացույց առ այն, որ տվյալ անձը դուրս գալուց կխոչընդոտի, նոր հանցանք կգործի, կամ կխուսափի արդարադատությունից, հետեւաբար մեր օրենքը եւ Եվրոպական կոնվենցիան ասում է, որ վերացական դատողություններով մարդուն կալանքի տակ չպետք է պահեն»:

Իսկ վերջում փաստաբանը հավելեց, որ այսօր պետությունը կանգնած է ՀՀ քաղաքացու կողքին եւ ցանկացած հակաիրավական արարք պաշտպանների կողմից ստանալու է  օրենքով համարժեք պատասխան: 

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին, ապա՝ հունիսի 19-ին Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել ու կալանքի տակ է մնացել մինչեւ դեկտեմբերի 21-ը։ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացման եղանակով հափշտակելու համար:

 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА