o C     03. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Ճիշտ չէ Սփյուռքի նախարարությունը փակելը». Մամիկոն Խուրշուդյան

21.12.2018 04:08 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Ճիշտ չէ Սփյուռքի նախարարությունը փակելը». Մամիկոն Խուրշուդյան

ՀՀ սփյուռքի նախարարի նախկին խոսնակ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆՆ անդրադարձել է սփյուռքի նախարարությունը փակելու մասին լուրերին: Նա մասնավորապես նշել է. «Սփյուռքի նախարարությունը ՀՀ կառավարության միակ նախարարությունն է, որն ամենաառողջ օրգանիզմի նման իր բոլոր գործառույթներն իրականացրել է համաչափ ու ներդաշնակ, միակ նախարարությունն է, որը Հայրենիք-Սփյուռք գործակցությունը խորացրել, ամրապնդել ու դարձրել է 10 միլիոն հայության միասնականության խորհրդանիշ… Կարեւորե՛ք Սփյուռքի դերն ու արժեքը, կարեւորե՛ք սփյուռքահայի ներգրավվածությունը հայկականության մեջՃիշտ չէ Սփյուռքի նախարարությունը փակելը... Շատ ասելիքներ կան, անպայման կանդրադառնամ...»:

Սեփական ծնողի մահը հանուն Փաշինյանի օգտագործողը. Նարեկ Սամսոնյան

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր գործող 17 նախարարությունները կրճատվելու են առնվազն 5-ով: Արդեն իսկ լայնորեն շրջանառվում է, որ կրճատվող նախարարությունների թվում են ՀՀ մշակույթի նախարարությունը եւ ՀՀ սփյուռքի նախարարությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА