ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԱԾ ղեկավարն ավելի լավ վարչապետ կլինի, քան Նիկոլ Փաշինյանը. Արմեն Աշոտյան

06.12.2018 14:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԱԾ ղեկավարն ավելի լավ վարչապետ կլինի, քան Նիկոլ Փաշինյանը. Արմեն Աշոտյան

Նախօրեին գաղտնալսման ձայնագրության 2-րդ մասը ներկայիս իշխանություններին զրկեց այն թեզից, որ ՀՀ-ում չկա քաղաքական կոռուպցիա, և դատարաններն անկախ են։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը։

«Թող միանգամից Սուրբ Նիկոլի օր սահմանեն եւ սրբադասեն վարչապետին». Վահան Բաբայան (Տեսանյութ)

«Գաղտնալսումից հասկացա, որ ԱԱԾ ղեկավարը շատ ավելի պետականամետ մոտեցում ունի և ավելի լավ վարչապետ կլինի, քան Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա ու հավելեց․

«Ամենացավալին այն է, որ երկրի ղեկավարումը ստանձնած անձնավորությունը, անտեսելով ՀՀ ներքին և արտաքին մարտահրավերները, արձակուրդ է վերցրել և այլևս պետական կառավարման խնդիրներով չի զբաղվում։ Սա նշանակում է, որ քաղաքական ղեկը լինելու է մի քաղաքական խմբավորման ձեռքում, որը գերադասում է սեփական քաղաքական նեղ շահը պետական շահից»,- ասաց Արմեն Աշոտյանը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА