ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՓԱԼ-ԹԱՓԱԼ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱՔՆՎԱԾ ՇԵՐՏԸ

30.11.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԱՓԱԼ-ԹԱՓԱԼ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱՔՆՎԱԾ ՇԵՐՏԸ

Ընտրարաշավի ընթացքում գնալով ավելի ու ավելի խտանում է բեւեռացումը, եւ ատելությունն արդեն դուրս է գալիս լրատվական դաշտի սահմաններից ու դրսեւորվում ռեալ կյանքում:

ԻՆՉՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ, ՉԵՆ ԼՍՈՒՄ, ՉԵՆ ԽՈՍՈՒՄ

 

«ԲՈՔՍԵՔ ԶՄԻՄՅԱՆՍ»` ԱՅԴՊԻՍԻ ՊԱՏՎԻՐԱՆ ՉԿԱ

Ամեն տարի էլ նոյեմբերի 29-ին` Հայաստանի սովետականացման օրը, զուգահեռաբար տեղի են ունենում փոքրիկ փողոցային միջոցառումներ: Կոմունիստները ծաղիկներ են դնում Շահումյանի արձանի մոտ եւ տոնում Հայաստանի խորհրդայնացումը, արեւմտամետներն էլ բողոքի ցույց են անցկացնում` խորհրդայնացումը որակելով «Հայաստանի օկուպացիա»: Երրորդ հանրապետության պատմության մեջ երբեւէ չի եղել այդ երկու խմբերի ֆիզիկական բախում, երկուսն էլ անցկացրել են յուրաքանչյուրն իր  ցույցը` չխանգարելով մեկը մյուսին: Սակայն այս անգամ կոմունիստներն ու Տիգրան Խզմալյանի նորաստեղծ «Եվրոպական» կուսակցությունը բախվեցին, այն էլ օրվա ընթացքում երկու անգամ, եւ իրար նաեւ պատվեցին բավականին կոշտ բառապաշարով: Նիկոլի ասած` երկրում իրավիճակ է փոխվել, ու հավաքների ազատության իրավունքը քաղաքակիրթ իրագործելու փոխարեն տեսնում ենք ֆիզիկական բախում, ընդ որում, այն կուսակցությունների, որոնք ընտրություններին չեն մասնակցումՄթնոլորտն է այդպիսին: Եթե ներքաղաքական դաշտում իրար դեմ վարվում է տեղեկատվական-հոգեբանական պատերազմ այնպիսի հնարքներով, որոնք վայել են միայն արտաքին թշնամու դեմ, ապա այդ վիրտուալ «քաղաքացիական պատերազմը» մի օր կարող է եւ նյութականանալ:

ԹԱՎՇՅԱ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ` ՄԻ ՈՏՔԸ ԿԱՂ

 

ՔՊ-Ի «ՕԵԿ»-ՆԵՐԸ` ՈՐՊԵՍ ԿԵՂԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Շատերին զվարճացրել էր նորաստեղծ «Քաղաքացու որոշումը» կուսակցության ընտրարշավային մանդարինները բաժանելու գործելակերպը: Բայց երբ ուսումնասիրում ես նրանց քարոզչական նյութերը, պարզվում է, որ դա, ըստ ամենայնի, սորոսական ծագումնաբանություն ունեցող միավոր է: Իսկ իրեն արմատական ազգայնական ուժ հռչակող հեղափոխական տեռորիստները` «Սասնա ծռերը», բավականին տարօրինակ վարքագիծ են դրսեւորում: Այսպես, իրենց ցուցակի երկրորդ տեղում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, որը ժամանակին առաջ էր տանում Ադրբեջանին «փոքրիկ զիջումներ» անելու գաղափարը: Իսկ կուսակցության առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանն էլ, մեկնաբանելով Նիկոլի խոստումը այդ նույն «Սասնա ծռերին» ասֆալտ կերցնել, հայտարարում է, որ ոչ ոք չի կարողանա իրենց եւ վարչապետի միջեւ «սեպ խրել»: Այսինքն` սրանց հետ ամեն ինչ պարզ է, սրանք այլ անուն ունեցող ՔՊ-ի ուղեկից են: Կեղծ ընդդիմություն, քանզի իրական ընդդիմություն կարող է լինել միայն նա, ով քննադատում է գործող, այլ ոչ թե նախկին իշխանություններին: Ի դեպ, ԼՀԿ ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանի հեռուստաբանավեճի ժամանակ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը հիշեցրեց ԼՀԿ-ի` ՔՊ-ի կցորդ լինելու հանգամանքը, նշելով, որ մեկ տարի առաջ ԼՀԿ-ն` Էդմոն Մարուքյանի մակարդակով ԱԺ-ում նախագահում էր ԵԱՏՄ-ից դուրս գալուն նվիրված նախագծի լսումները, իսկ հիմա ԼՀԿ-ն, հետեւելով Նիկոլին, նույն ԵԱՏՄ-ի մասին ոչ մի թթու խոսք չի ասում: Եվ ի՞նչ բացատրություն տա Գորգիսյանը` որ իբր ՀՀԿ-ի օրոք ԵԱՏՄ-ից միայն վնաս էինք կրում, իսկ Փաշինյանի օրոք օգուտներ ստանալու հույսեր կանՆախընտրական գործընթացները բավականին դիպուկ նկարագրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը` շրջանառության մեջ մտցնելով «ՔՊ-ի «ՕԵԿ»-ներ» տերմինը, որով բնորոշում է բոլոր ֆիկտիվ ընդդիմադիրներին, այդ թվում եւ Նիկոլի մատից փուշ հանող ԲՀԿ-ին: Մեջբերենք Սամսոնյանի փոքրիկ վերլուծական խոսքը. «Արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, ինչպես եւ սպասվում էր, տեղի է ունենում երկու ուժերի առանցքում: Մի կողմում Նիկոլ Փաշինյանն է` իր ջղաձգումներով, մյուս կողմում` «մտահոգվածներին» դեպի իրեն գրավող ՀՀԿ-ն: ՀՀԿ-ից ու «Իմ քայլը» դաշինքից այն կողմ մնացած ուժերի քարոզարշավը ուղղակի տեսանելի չի, ու սա շատ բնական պատճառներ ունի: Ժամանակին, երբ ասում էինք, որ Նիկոլից ու իրա ընդդիմությունից բացի ոչ մեկը չի երեւալու քաղաքական ներկապնակում, ասում էին` «չարախնդում եք», հիմա տեսա՞ք ինչ օրն ընկաք, պարոնայք ՔՊ-ի ՕԵԿ-ներ: Ոչ մեկիդ քարոզարշավը չի երեւում ՔՊ-ՀՀԿ «փոխհրաձգության» ֆոնին, ոչ մեկիդ խոսքում հոդաբաշխ հակադրություն չկա էս երկու ուժերի ասածներին: Ծառուկյանը իր քարոզարշավին խոսում է «պարոն Փաշինյանին օգնելու» մասին ու ձեռի հետ լիքը ԱՁ-ներ ա բացել, որ օրինական ընտրակաշառք բաժանի, ՔՊ-ի ՕԵԿ-ը` Լուսավոր Հայաստանը եսիմ ինչով է զբաղված ու դրան գումարած 1in.am-ով փուստ կրակոցներ է թողնում սրա նրա վրա` կիսատ հղիի կարգավիճակովՆիկոլին թեթեւ նախատելով, թե բա «խի մեզ չեք օգնում, այլ ՀՀԿ-ին եք քննադատում», ՄԵՆՔ դաշինքի թեկնածուներից մեկը գնում է Շանթի եթեր, խոսում է ձմռանից ու Իսպանիայից, մյուս թեկնածուն տռուսիկը փոխարինել ա փողոցները ներկելով, Ահաբեկիչները փորձում են տեղավորվել Նիկոլին «խփողների» դիրքերում, բայց Նիկոլը շան տեղ չի դնում, իրական ՕԵԿ-ի ղեկավարը Մաֆիայի ռոլիկ է դնում (մյուս ընտրություններում Էդմոնն է էդ նույն բովանդակությամբ հանդես գալու, խոսքս հիշեք), իսկ մնացածն ընդհանրապես անհայտ է, թե ինչ են անում: Էս ֆոնի վրա արտահերթ ընտրությունների ելքը գնալով ուրվագծվում է, ու էդ ուրվագծում որեւէ կերպ չեն տեղավորվում «ՕԵԿ»-ները, ահաբեկիչները եւ մնացած անդեմները: Ինչքան էլ տարբեր տեղերից «սոցհարցումներ» պատվիրեք ու դրանով լավաշներ սարքեք, տղերք հիշեք, որ էս անգամ ընտրողները երկընտրանքի առաջ են` ընտրել կամ «Դմփ-դմփ-հու»-ն, կամ էլ «մտահոգությունը», մեկ էլ երրորդ տարբերակը կա` գնալ գրանցվել ԲՀԿ-ի բացած ԱՁ-ներից մեկում, մի 70 հազար դրամ փող վերցնել ու ընտրել «ընտրակաշառքը»: Էս երեք ուժն էլ կլինեն ապագա ԱԺ-ում, իսկ մնացածը կքաղեն էն, ինչ ցանել են»:

ԴԵՄՔԵՐ ԵՎ ԴԻՄԱԿՆԵՐ. ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

 

ԹԻՐԱԽՆ ԱՐՑԱԽՆ Է

Բավականին մտահոգիչ է, որ «հող խաղաղության դիմաց» տարատեսակ խոսակցությունների ֆոնի վրա մեկ էլ Սասուն Միքայելյանը «պատահմամբ» հեղափոխությունն ավելի թանկ է գնահատում, քան` Արցախյան պատերազմը: Եվ երբ Արցախի հերոս մարտական գեներալները բավականին բարեկիրթ ձեւով մատնանշում են այդպիսի մոտեցման անթույլատրելիությունը, ժողվարչապետը սպառնում է այդ գեներալներին, նրանց մասին բավականին զազրելի մեղադրանքներ արտաբերում, իսկ հետո էլ արդեն հրապարակավ մատ է թափ տալիս Բակո Սահակյանի վրա` պահանջելով չխառնվել Հայաստանի ընտրարշավին...

ԱՍՔ ՁՄԵՌ ՊԱՊԻՆ ՀԱՎԱՏԱՑՈՂ ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՉԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Եվ դա շատ տագնապալի մտքեր է առաջացնում` իսկ ինչպիսի վտանգներ են սպասվում Արցախին, երբ թրաշամանուկները գրավեն ԱԺ մեծամասնությունը: Եթե իհարկե, ՀՀ քաղաքացիները չորոշեն դեկտեմբերի 9-ի քվեարկությամբ նրանց հիմնովին մերժել:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

ԻՆՉ ՎՏԱՆԳ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՇՈՒՐՋ

Քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ներկայացրել է վերջին ամիսների իրադարձությունների ժամանակագրությունը` պարզելու համար, թե ինչ նպատակի են ծառայում Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները, եւ ինչ վտանգ է հասունանում Արցախի շուրջ:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՓԱՇԻԶՄ. ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎԵՐԱՑՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Եվ այսպես.

Սեպտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Անկախության տոնի առիթով Նիկոլ Փաշինյանին հղած ուղերձում գրում է. «Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»:

Սեպտեմբերի 28-ին` Դուշանբեում, ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյանն ու Ալիեւը վերելակային հանդիպման ժամանակ սահմաններում հրադադարի շուրջ պայմանավորվում են:

ԱՍՔ ՍԻՆՅՈՐ ՆԻԿՈԼԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

Նույն օրը` սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարում է անհապաղ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:

Հոկտեմբերին 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղության կոչ է անում ղարաբաղյան հակամարտության «բոլոր» կողմերին:

Հոկտեմբերի 16-ին Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարում է, որ Արցախի հարցի «ցանկացած կարգավորում պահանջում է գրավյալ տարածքների մի մասի վերադարձ»:

ՓՈՂՈՑԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՖԵՆՈՄԵՆԸ

Հոկտեմբերի 25-ին Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը Երեւանում հայտարարում է. «Եթե կանխատեսումներն իրականություն դառնան եւ նա (Նիկոլ Փաշինյանը) ընտրվի վարչապետ, ապա հզոր մանդատ կունենա մի շարք կարեւոր քայլերի համար: Վճռական քայլեր կատարելու համար լավագույնը պահն ընտրություններից հետո է»:

Նոյեմբերի 26-ին` Թալինում, քարոզարշավի ժամանակ Սասուն Միքայելյանը հայտարարում է. «Այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարեւոր էր, քան Արցախյան ազատամարտը»:

«ԹԱՎՇՅԱ, ՈՉ ԲՌՆԻ» ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ

Նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը Ճամբարակում քարոզարշավի ժամանակ, Արցախի իշխանություններին սպառնալով, հայտարարում է. «Այն, ինչ տեղի է ունեցել ձեզ հետ, կքննարկեմ ես անպայման, բայց ընտրություններից հետո: Իսկ մինչ այդ ասում եմ` զբաղվեք ձեր գործով»:

Լուսանկարում` այն գործիչներն, ում հաթաթա է տվել Նիկոլ Փաշինյանը Սպիտակի եւ Ճամբարակի նախընտրական ելույթների ընթացքում. Արցախի Հանրապետության նախագահ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ, Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր, Արցախի հերոս ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ եւ Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս ԱՐՇԱՎԻՐ ՂԱՐԱՄՅԱՆԸ

LIST.AM-Ի ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱԺ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱ՞Ջ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА