o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՍՔ ՍԻՆՅՈՐ ՆԻԿՈԼԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

28.11.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՍՔ ՍԻՆՅՈՐ ՆԻԿՈԼԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

«Համաերեւանյան», մեղմ ասած, համեստ քայլերթից հետո Նիկոլ Փաշինյանին բավականին դառն հիասթափություն էր սպասվում նաեւ Վանաձորում` հրապարակ եկած բավականին սակավաթիվ քաղաքացիների տեսքով: Եվ դա այն դեպքում, որ մարզկենտրոն քաղաքներում բնակիչները սովորաբար այդպիսի թամաշայի առիթը բաց չեն թողնում: Բայց, երեւի թե, նախորդ բնակավայրերի ռեպորտաժներում վոժդի հիսթերիկ ղժղժոցները տեսնելուց հետո վանաձորցիները ցանկություն չունեցան փորձության ենթարկել սեփական թմբկաթաղանթները:

ՆԻԿՈԼԻ ՇԱՂԳԱՄԸ ԹԱՐՍ Է ԲՈՒՍՆՈՒՄ

 

ՎՈԺԴԻ ՄՏՐԱԿՆԵՐՆ ՈՒ ՔԱՂՑՐԱԲԼԻԹՆԵՐԸ

Թե ինչ սպառնալիքներ է հնչեցնում վարչապետի ժ/պ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում, պատկերացում է տալիս փոքրիկ կոնսպեկտը, որը կազմել է բլոգեր Վահրամ Սարգիս Պետրոսյանը Սպիտակի ելույթից.

Ես գալու եմ ձեր հետեւից ու վզներից բռնած դուրս եմ շպրտելու ձեզ կաբինտեներից:

Բոլորիդ կպառկցնենք ասֆալտներին:

ԴԻՄԱԿՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ «ԼՎԱՑԱՐԱՐՈՒՀՈՒՆ» ՔՈՂԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Էս ովքեր են սրանք, ինչ Հանրապետական, ինչ օլիգարխ, ինչ մուսկուլիստ, էս ովքեր են սրանք: Բոլորիդ կպառկացնենք ասֆալտին ու տարիներով վեր չեք կենա:

Չփորձի որեւէ մեկը թպրտալ, գող կլինի, ավտարիտետ կլինի, պատերով կտանք բոլորիդ, պատերով:

Գլուխներդ պատին եք տվել, ովքեր եք դուք ընդհանրապես մի հատ ձեր անուն-ազգանուններն ասեք, դուք ծակերից պիտի դուրս չգաք:

ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՄԻՆՈՒՍ ՆԻԿՈԼ

Դուք էս երկրի փողոցներով չպետք ա քայլեք, ձեր տեղը բանտերում ա, եւ դուք հայտնվելու եք բանտերում բոլորդ, գողեր, թալանչիներ, ստահակներ:

Գող կլինի, ավտարիտետ կլինի, վեշերներդ հավաքեք, մեկդ չթպրտա:

ՀՀԿ-ական կամ որեւէ այլ կուսակցության գյուղապետեր, նստեք ձեր կաբիտեներում, արեք ձեր ամենօրյա աշխատանքը, չփորձեք որեւէ քաղաքացու ասել, թե նա ում պիտի ընտրի:

ԵՐԲ ՆԱՎԱՎԱՐՆԵՐԴ Ե՝Վ ԾԱԼԱՊԱԿԱՍ ԵՆ, Ե՝Վ ՍՐԻԿԱ

Հատ-հատ գտնելու եմ էդ մարդկանց ու պատասխանատվության եմ ենթարկելու:

Ձեռքներիցդ առնելու ենք էդ բոլոր փողերը:

Ոմանք էս պրոցեսի արդյունքում բոմժ են դառնալու, որովհետեւ բոմժ են եղել:

Անշուշտ, դա նմանվում է 14-16 տարեկան տղաների թաղային լեզվակռվի, եւ միգուցե, կարելի է ենթադրել, որ այդ տարիքում Փաշինյանը թաղային կռիվներից հեռու է եղել, եւ հիմա այդքան լիազորություն ունենալով գրպանում, դրա տեղն է հանում: Միգուցե պատճառն ուրիշ է, դա ավելի ստույգ կարող են ասել հոգեբանները, կամ Ռոբերտ Քոչարյանի ասած` «ուրիշ մասնագետները»: Իսկ զուտ քաղաքականապես սեփական վարկանիշի անկումն է, որ անհանգստացնում է վոժդին, ու դա է պատճառը, որ, օրինակ, քարոզարշավի առաջին օրվա ուղիղ եթերում խմած լինելու տպավորություն է թողնում: Սակայն Փաշինյանը տվեց նաեւ ճոխ-ճոխ խոստումներ, որոնց իրագործելիությունը, մեղմ ասած, մեծ հարցականի տակ է: Զորօրինակ, խոսք գնաց Հայաստանում հեռուստացույցների գործարան բացելու մասին: Թե արդյո՞ք թրաշամանուկների իշխանությունը ի զորու է արտադրել այլ տեսակի հեռուստացույցներ, քան պատկերված են հռչակավոր «Սինյոր Ռոբինզոն» ֆիլմում, կարծում ենք, մեր ընթերցողի համար ակնհայտ է:

ՎԻՐՈՒՍԻ «ՉՈՌՈՒՑԱՎԸ»` ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ` ԽՈՒՆՏԱՅԻՆ

 

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԵՐԿՈՒ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԸ

Առավել քան նկատելի է վոժդի վատ տրամադրվածությունը բանակի վերաբերյալ: Ամենուրեք խոսում են բանակային թալանի, զինվորի վատ ուտելիքի մասին, իսկ երբ Արցախի հերոսներ, գեներալներ Վիտալի Բալասանյանն ու Արշավիր Ղարամյանը Սասուն Միքայելյանի բլթցրած այլանդակության առնչությամբ վերջինիս պորտատեղադրումը կատարեցին, ապա վոժդը դրան արձագանքեց անպարկեշտ ակնարկներով: Տպավորությունն այնպիսին է, որ նա ընդհանրապես բանակի հրամկազմի հետ պրոբլեմներ ունի, եւ նման է, որ դրա արմատները գալիս են Արցախի շուրջ անազնիվ, հողատու ստվերային խաղերից: Այսպես, ԱԱԾ նախկին ղեկավար, այժմ ՀՀԿ ցուցակում 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանը շեշտում է. «Այսօրվա իշխանությունը Արցախի համար շատ ավելի մեծ վտանգ է, քան` Ադրբեջանը»: Ֆեյսբուքում էլ շրջում է թեւավոր խոսքը, որ հայոց բանակն այսօր ունի երկու հակառակորդ, մեկը` Ադրբեջանի զինուժը, մյուսը` վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը: Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի անընդունելի խոսքին, ապա, ըստ Դավիթ Շահնազարյանի. «Այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանը, իրականում դա քաղաքական ծրագիր է, որը իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն` իշխանությունն Արցախի փոխարեն: Սասուն Միքայելյանն ուղղակի արտահայտել է այն, ինչը հանդիսանում է ներկա իշխանությունների քաղաքականությունը»:

ԺԱՆՏԱԽՏԻՑ ԷԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ

Դե ինչ, եթե գործում է «Իշխանություն Արցախի գնով» բանաձեւը, որը նախընտրական շրջանում առայժմ փորձ է արվում քողարկել, ապա միանգամայն հասկանալի է, թե ինչու բանակի հրամկազմը վոժդի նկատմամբ, մեղմ ասած, վառ սիրով լցված չէ...

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՀԱՋՈՐԴ ԱՐԱՐԸ

Որ սեփական վարկանիշի անկման դառնությունը Նիկոլը փորձելու է փոխհատուցել թատերականացված բռնոցիով, դժվար չէր կանխատեսել: Ու մասնավորապես, պարզապես աչք է ծակում Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու պատվերը: Եթե Վերաքննիչ դատարան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով ժամանել էին միանգամից վեց դատախազներ` գլխավոր դատախազով հանդերձ, ապա դա առավել քան պերճախոս է: Եվ փաստաբան Հայկ Ալումյանի վկայությամբ. «Դատախազությունից ամենաակտիվը գլխավոր դատախազն էր: Թեեւ մի դատախազին մրցակից ունենալն ավելի հեշտ է, քան վեց դատախազի, որից մեկը գլխավոր դատախազն է»:

«ՀԱՑՆ ՈՒ ՍՈԽԸ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

Ինչեւէ, փաստաբանները  մեկ օրվա ժամանակ են խնդրել` դատարան ներկայացնելու դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը, եւ այսօր պարզ կլինի դրա ճակատագիրը: Բայց միաժամանակ կա եւ ուշագրավ քաղաքական նրբերանգՈւրբաթ օրը Երեւանում իր աշխատանքներն է սկսում «Լազարեւյան ակումբը», ու դեկտեմբերի 1-ի հիմնական բանախոսներից մեկն այդ ակումբում հենց Ռոբերտ Քոչարյանն է: Եվ ռուս գործընկերներին դժվար թե դուր գա, եթե հանկարծ իրենց կանգնեցնեն հիմնական բանախոսի կալանավորման փաստի առաջ: Եվ դա այն պայմաններում, որ դեկտեմբերի 6-ի ՀԱՊԿ նիստի հանգուցալուծումը դամոկլեսյան սրի պես նույնպես կախված է Փաշինյանի գլխին:

ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿՐԱԿԸ ԵՎ ԵՌԱԲԼՈՒՐԸ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱ±Կ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА