o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓՈՂՈՑԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՖԵՆՈՄԵՆԸ

23.11.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՓՈՂՈՑԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՖԵՆՈՄԵՆԸ

Նիկոլ Փաշինյանին քիչ էր վարչական ռեսուրսի ապօրինի օգտագործման մարզերում անձամբ իր թիմի ընտրարշավը ժամկետից շուտ մեկնարկելը, հիմա էլ որոշել է շաբաթ օրով փողոցում ժողովուրդ հավաքել եւ ամբողջ մայրաքաղաքով` ընդգրկելով տարբեր վարչական շրջաններ, քայլերթ անել: Իսկ ընդամենը մի տարի առաջ, եթե որեւէ մեկը մեզ ասեր, որ ունենալու ենք ժողովրդին ցույցերի, երթերի եւ հանրահավաքների տանող վարչապետ, ասողին ոչ միայն չէինք հավատա, այլեւ խորհուրդ կտայինք օգտվել Ռոբերտ Քոչարյանի ասած` ուրիշ մասնագետի ծառայությունից:

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ» ԷՏՅՈՒԴ` ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՆԵՐՈՎ

 

ԶԳՈՒՄ ԵՆ, ՈՐ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ֆեյսբուքյան ուղիղ եթերով քաղաքացիներին քայլերթի կանչելով` վոժդը ասել էր, թե հասցրել է կարոտել ժողովրդին: Թե ինչու է այդքան շուտ կարոտի նոպաներ ունենում, մանավանդ որ, վերջին փողոցային ակցիան, որ ավարտվել էր ԱԺ ներխուժելով, տեղի էր ունեցել ընդամենը հոկտեմբերի սկզբին, երեւի թե փողոցը Փաշինյանի համար ավելի հոգեհարազատ է, քան` իշխանական շենքերըԻ դեպ, բավականին հետաքրքիր ձեւով այդ քայլարշավի կոչին արձագանքել էր հեղափոխության ջերմ կողմնակից դերասան Սարգիս Գրիգորյանը: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ իր բաժին քայլը արել է վաղուց եւ ընտանյոք հանդերձ, իսկ հիմա հետագա քայլերն անելու հերթը Փաշինյանինն է եւ վերջինիս թիմակիցներինը: Ըստ էության, մարդը քաղաքավարի ակնարկում է` «դըմփ-դըմփ հու» անելու փոխարեն, գործով զբաղվեք: Բայց, նման է, որ փողոցն ավելի է դուր գալիս մեր թավշակրոն թրաշամանուկներին, թեեւ նրանք հասցրել են սիրել ծառայողական մեքենաները, քարտուղարների եւ օգնականների շրջապատը եւ իշխանական այլ բարիքները: Բայց իրենք իրենց իշխանավոր չեն զգում: Եթե շարունակում են սոցցանցերում հրապարակել անլուրջ  լուսանկարներ, եթե տրանսպորտի փոխնախարարը հրապարակում է Վերին Լարսի վերաբերյալ պարոդիայի վերածված «Հայր մերը», իսկ հետո քաղաքացիներից թուքումուր ուտելով, ներողություն է խնդրում, եթե... Այդ մարդիկ չեն զգում, որ պաշտոնյա են, ոլորտ են ղեկավարում, պատասխանատու են: Եվ այդպիսի օրինակները բազմաթիվ են: Ու ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը ճիշտ է անում, երբ հեգնանքով ասում է` ինչքան խելքը գլխին կադր կա այս կառավարությունում, լրիվ մեր իշխանությունից են ժառանգել: Ինչեւէ, հարկ է փաստել, որ ներկայիս թավշակրոն իշխանության փողոցային հակումները գալիս են առաջին հերթին Նիկոլից: Զորօրինակ, ինչով իրեն դուր չէր գալիս Բաղրամյան 26-ը, որ սկզբում դարպասները բացել տվեց, իսկ հետո էլ ԱԺ ուղարկեց օրենք, որով նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրը տեղափոխվում է Բաղրամյան 26: Ստացվում է, որ ՀՀ ղեկավարների ավանդական նստավայր այդ շենքը նրան մի տեսակ վանում է, քանզի ներքուստ նա զգում է, որ ապօրինաբար է տիրացել այդ շենքին, որ ոչ թե օրինական վարչապետ է, այլ շարքային իշխանազավթիչ: Թերեւս Բաղրամյան 26-ի առանձնասենյակում նրան շարունակաբար հետապնդում է Սերժ Սարգսյանի ստվերը, եւ այդ պատճառով նա շարունակում է պայքարել թոշակի գնացած եւ արդեն թոշակ ստացող Սերժ Սարգսյանի դեմ, եւ նախընտրական հռետորաբանությունն էլ կառուցում է ՀՀԿ-ին «արմատախիլ անելու» գաղափարի վրա: Բայց չէ՞ որ գործնականում բոլոր այն դեմքերը, ում պատճառով քաղաքացիները փողոց փակելով, հաճույքով մերժում էին ՀՀԿ-ին, հիմա ոչ թե ՀՀԿ-ում են, այլ նույն Նիկոլի շվաքի տակ:

ՆԻԿՈԼԻ ՇԱՂԳԱՄԸ ԹԱՐՍ Է ԲՈՒՍՆՈՒՄ

 

ԴԵ, ՍԵՎ-ՍՊԻՏԱԿԸ ՀԻՄԱ ԴՈՒՔ ՏԵՍԵՔ

Ի դեպ, ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ ընտրական շտաբի քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը մատնանշել է նիկոլականների այն առանձնահատկությունը, որ ձգտում են վերակենդանացնել Սերժ Սարգսյանի ստվերի դեմ զանգվածի պայքարը: Բայց փողոց դուրս գալը միայն անցյալի ենթագիտակցական վախերով ու ասելիքի  բացակայությամբ չէ պայմանավորված: Կա նաեւ բավականին պրագմատիկ հաշվարկ: Այսպես, Նիկոլը առավել քան որեւէ մեկը զգում է, թե ինչ սրընթացորեն է անկում ապրում իր վարկանիշը: Կան նաեւ համացանցում երեւացող օբյեկտիվ ցուցանիշներ` Նիկոլի լայվերի հավանումները նույն Ֆեյսբուքում այնքան են պակասել, որ հայ-հայը գնացել է, վայ-վայն է մնացել, իսկ փոխարենը ՀՀԿ-ի առաջատարների` Վիգեն Սարգսյանի, Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի տեսանյութերը սկսել են ստանալ Նիկոլին հավասար հավանումների քանակ: Եվ այդ պատճառով է, որ վոժդը խանդի տեսարաններ սարքեց, երբ լայվ մտնելուն անցան նաեւ Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Աշոտյանը եւ Էդուարդ Շարմազանովը: Ըստ ամենայնի, Փաշինյանը մտավախություն ունի, որ անգամ այս «ափալ-թափալ» ընտրություններում իր վարկանիշի անկումը կարող է բերել այնպիսի վիճակի, որ չկարողանա հավաքել սահմանադրական մեծամասնությունը` քվեների 2/3-ը: Ու այդ բացը լրացնելու համար է ժողովրդին փողոց կանչելը, «դըմփ-դըմփ հու»-ով երթ կազմակերպելը, վարչական ռեսուրսը այդպես կոպտորեն եւ բացահայտ չարաշահելը, ինչը ընտրությունների լեգիտիմությունն էլ ավելի է նվազեցնում: Ու եթե զննում ես «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը, ապա այնտեղ, ժողովրդի խոսքով ասած` իսան չկա, եւ դժվար է պատկերացնել, թե որ արժանիքների համար մարդիկ պետք է այդ թեկնածուներին քվե տալով` քվե տան եւ «Իմ քայլը» դաշինքին: Այդ պատճառով ընտրվել է «Նիկոլ վարչապետ» կարգախոսը, որը եւ պետք է պտտեցնեն թեկնածուները, եւ ընդհանրապես սեփական անձն էլ քողարկեն եւ ասեն, որ վերցրեք «Իմ քայլի» քվեաթերթիկը, իսկ հետեւի կողմում էլ նշեք առաջին պատահած թեկնածուին: Սպասելի էր, իհարկե, որ նիկոլականները կփորձեն կրկին առաջնորդվել սեւի ու սպիտակի տարաբաժանումներով, բայց այս անգամ միակ իրական ընդդիմադիր թիմը` ՀՀԿ-ն իր դաշնակիցներով կանխեց դա: Նա առաջ քաշեց` «եթե մտահոգ ես` ընտրիր Հանրապետականին» կարգախոսը, եւ որոշված է, որ ՀՀԿ-ի քարոզչական նյութերը` բուկլետները, պաստառները եւ այլն, լինելու են սեւ ու սպիտակ:

ԴԻՄԱԿՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ «ԼՎԱՑԱՐԱՐՈՒՀՈՒՆ» ՔՈՂԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այսինքն` ՀՀԿ-ն գլխանց սեւն ու սպիտակը սեփականացրեց, բայց առանց կոպիտ բաժանարար կարգախոսների, հիմքում դնելով կառուցողական մոտեցումը` մարդկանց մտահոգությունը: Սեւն ու սպիտակը արդեն ընկալվելու է ավելի շուտ ենթագիտակցական մակարդակով, ու թեեւ սեւ ու սպիտակ ձեւավորումով ՀՀԿ-ի կարգախոսը առաջին անգամ մի քիչ շոկային է նայվում, բայց պետք է խոստովանել, որ ՀՀԿ-ին առանձնացնում է բոլորից: Ու նաեւ դա ինչ-որ տեղ զուգահեռներ է արթնացնում պատմությունից հայտնի որոշակի ապստամբությունների սեւ դրոշի հետ...

ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՄԻՆՈՒՍ ՆԻԿՈԼ

Դե, իհարկե, փողոցային իշխանությունը ամենակոպիտ հռետորաբանությամբ կփորձի թշնամություն սերմանել ՀՀԿ-ի հանդեպ, եւ, ի դեպ, սոցիալական ցանցերում էլ ավելի ակտիվացրել է  տեղեկատվական պատերազմի ամենակեղտոտ եւ միայն արտաքին թշնամու դեմ ընդունելի հնարքների կիրառումը: Բայց կա նաեւ հետեւյալ պարադոքսը` ինչքան ավելի շատ թավշակրոնները սրեն հակամարտության ոգին, այնքան ավելի շատ կլինեն ՀՀԿ-ին ձայն տվողները, հիմնականում այն մարդկանցից, ովքեր ավելի հակված էին ընտրություններին չգալ: Ու, ի դեպ, նույն Ֆեյսբուք սոցիալական ցանցում արդեն քիչ չեն խոստովանությունները այն մասին, որ մարդը ժամանակին նույնիսկ երազում չէր պատկերացնի, որ ՀՀԿ-ին քվե է տալու, բայց հիմա գնալու է ընտրատեղամաս եւ հաճույքով դա անի, միայն թե իր քվեով երկիրը կրկեսի վերածած ֆյուրերիկի դիրքերը թուլացնի:

ԵՐԲ ՆԱՎԱՎԱՐՆԵՐԴ Ե՝Վ ԾԱԼԱՊԱԿԱՍ ԵՆ, Ե՝Վ ՍՐԻԿԱ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА